https://arm.sputniknews.ru/20220923/iranum-ankargutjunneri-yntacqum-shurj-17-mard-e-mahacel-95-y-tuzhel-zlm-48804627.html
Իրանում անկարգությունների ընթացքում շուրջ 17 մարդ է մահացել, 95-ը` տուժել. ԶԼՄ
Իրանում անկարգությունների ընթացքում շուրջ 17 մարդ է մահացել, 95-ը` տուժել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ցույցերի մասնակիցներից առնվազն 128–ը ձերբակալվել են նահանգի մի շարք քաղաքներում 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T18:37+0400
2022-09-23T18:37+0400
2022-09-23T18:38+0400
իրանի իսլամական հանրապետություն
բողոքի ակցիա
մահ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/2112/26/21122609_0:151:1600:1051_1920x0_80_0_0_1d7739a80fa30a2eaafa12c20585996b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Մահսա Ամինիի մահից հետո Իրանի քաղաքներում շարունակվող անկարգությունների և ցույցերի ընթացքում մոտ 17 մարդ է մահացել, ևս 95-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRIB հեռուստաալիքը։Բացի այդ, «Entekhab» պարբերականում հրապարակված Գիլան նահանգի ոստիկանապետի հայտարարության համաձայն` ցույցերի մասնակիցներից առնվազն 128–ը ձերբակալվել են նահանգի մի շարք քաղաքներում։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2112/26/21122609_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c64ee6b3cc88a770ac17d69e1061d4ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, մահ, տուժածներ
իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, մահ, տուժածներ
Իրանում անկարգությունների ընթացքում շուրջ 17 մարդ է մահացել, 95-ը` տուժել. ԶԼՄ
18:37 23.09.2022 (Թարմացված է: 18:38 23.09.2022) Ցույցերի մասնակիցներից առնվազն 128–ը ձերբակալվել են նահանգի մի շարք քաղաքներում
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Մահսա Ամինիի մահից հետո Իրանի քաղաքներում շարունակվող անկարգությունների և ցույցերի ընթացքում մոտ 17 մարդ է մահացել, ևս 95-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRIB հեռուստաալիքը։
Ըստ լրատվամիջոցի` մահացածների թվում և՛ ցույցերի մասնակիցներ կան, և՛ իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Իրանի մի շարք պետական լրատվամիջոցներ հայտնում են, որ Գիլան (երկրի հյուսիս) և Քերմանշահ (երկրի արևմտյան հատվածում, Քրդստանի նահանգ) քաղաքներում անկարգությունների հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 95 մարդ։
Բացի այդ, «Entekhab» պարբերականում հրապարակված Գիլան նահանգի ոստիկանապետի հայտարարության համաձայն` ցույցերի մասնակիցներից առնվազն 128–ը ձերբակալվել են նահանգի մի շարք քաղաքներում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը
զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։