00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
17 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԽՄԿ–ն նախատեսում է Վարդենիսի տուժած բնակչությանը աջակցություն ցուցաբերել. մարզպետ

© Photo : Facebook / Կարեն Սարգսյան / Karen SargsyanԿարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2022
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ
Բաժանորդագրվել
Կարեն Սարգսյանը հանդիպմանը ներկայացրել է Վարդենիս համայնքի մի շարք բնակավայրերում ռազմական գործողությունների հետևանքով տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ` ծանոթանալու 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի մի շարք տուժած բնակավայրերում տիրող իրավիճակին։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Կարմիր Խաչի ներկայացուցիչները նախատեսում են առաջիկայում տուժած բնակչությանը կամ տնտեսություններին աջակցություն ցուցաբերել։ Նրանց ներկայացրել եմ Վարդենիս համայնքի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Այրք, Ազատ, Տրետուք, Ջաղացաձոր, Կոտական բնակավայրերում ռազմական գործողությունների հետևանքով տիրող իրավիճակը»,– գրել է Սարգսյանը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել նշված բնակավայրերից տարհանված բնակիչների կարիքների գնահատմանը, նրանց ժամանակավոր կացարաններով, սննդով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հրետակոծված բնակարանների վնասի չափերի ճշգրտման, դրանց վերանորոգման կամ կառուցման ուղղությամբ մարզային հանձնաժողովի կողմից տարվող աշխատանքներին։
© Photo : Facebook / Կարեն Սարգսյան / Karen SargsyanԿարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ
Губернатор Гегаркуникской области Карен Саркисян принял представителей Международного комитета Красного креста (20 сентября 2022). Гавар - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2022
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ
Կողմերը խոսել են նաև ռազմական գործողությունների հետևանքով նշված բնակավայրերում դպրոցականների կրթական իրավունքների խաթարման, տարհանված բնակչության շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալ-հոգեբանական և այլ բնույթի աջակցության ծրագրերի իրականացման մասին։
Արարատ Միրզոյանը Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները ներկայացրել է ԵԱՀԿ նախագահին
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:
Լրահոս
0