https://arm.sputniknews.ru/20220917/karavarutjuny-kajakci-adrbejani-hardzakman-hetevanqvov-zhamanakavvorapes-teghahanvatsnerin-48457498.html
Կառավարությունը կաջակցի Ադրբեջանի հարձակման հետևանքով ժամանակավորապես տեղահանվածներին
Կառավարությունը կաջակցի Ադրբեջանի հարձակման հետևանքով ժամանակավորապես տեղահանվածներին
Sputnik Արմենիա
Գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հրատապ աջակցություն ցուցաբերել։ 17.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-17T12:44+0400
2022-09-17T12:44+0400
2022-09-17T12:50+0400
տեղահանված
օգնություն
վայոց ձոր
գեղարքունիքի մարզ
սյունիք
հհ կառավարություն
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/16/33529383_0:48:1600:948_1920x0_80_0_0_f6fd5b70aa40cf8ad05f9e27a0fae96a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Կառավարությունը կաջակցի Ադրբեջանի հարձակման հետևանքով ժամանակավորապես տեղահանված ՀՀ քաղաքացիներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։Նշվում է, որ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։Հարթակում քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները, որից հետո նշում կարիքների մասին, օրինակ՝ սնունդ, հագուստ, դեղորայք, խնամքի ծառայություններ և այլն: Լրացված հայտն ինքնաշխատ եղանակով կտրամադրվի մարզպետարաններին և ՏԻՄ-երին, որոնք կարձագանքեն բացահայտված կարիքներին և համակարգում կարտացոլեն դրանց բավարարման կարգավիճակը։ Այսինքն` կնշվի, թե կարիքը բավարարված է, նման կարիք չի հայտնաբերվել և այլն։Հարթակը հնարավորություն կտա նաև մասնավոր նախաձեռնություններին և ՀԿ-ներին այս համակարգում մուտքագրել իրենց հայտնաբերած քաղաքացիների կարիքները, որոնց նույն ընթացակարգով կարձագանքեն մարզպետարանները կամ ՏԻՄ–երը։Հավելենք, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտնել էր` Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման արդունքում Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել են առնվազն 7600 անձ։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
վայոց ձոր
գեղարքունիքի մարզ
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/16/33529383_136:0:1464:996_1920x0_80_0_0_41847a8eff4d9c32d5b673f35e3613e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեղահանված, օգնություն, վայոց ձոր, գեղարքունիքի մարզ, սյունիք, հհ կառավարություն
տեղահանված, օգնություն, վայոց ձոր, գեղարքունիքի մարզ, սյունիք, հհ կառավարություն
Կառավարությունը կաջակցի Ադրբեջանի հարձակման հետևանքով ժամանակավորապես տեղահանվածներին
12:44 17.09.2022 (Թարմացված է: 12:50 17.09.2022) Գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հրատապ աջակցություն ցուցաբերել։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Կառավարությունը կաջակցի Ադրբեջանի հարձակման հետևանքով ժամանակավորապես տեղահանված ՀՀ քաղաքացիներին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նշվում է, որ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։
«Այն հնարավորություն կտա հավաքագրել ստեղծված իրավիճակով պայմանավորված աջակցության անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների կարիքները և դրանք ինքնաշխատ եղանակով փոխանցել մարզպետարանների և ՏԻՄ-երի պատասխանատուներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հարթակում քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները, որից հետո նշում կարիքների մասին, օրինակ՝ սնունդ, հագուստ, դեղորայք, խնամքի ծառայություններ և այլն: Լրացված հայտն ինքնաշխատ եղանակով կտրամադրվի մարզպետարաններին և ՏԻՄ-երին, որոնք կարձագանքեն բացահայտված կարիքներին և համակարգում կարտացոլեն դրանց բավարարման կարգավիճակը։ Այսինքն` կնշվի, թե կարիքը բավարարված է, նման կարիք չի հայտնաբերվել և այլն։
Հարթակը հնարավորություն կտա նաև մասնավոր նախաձեռնություններին և ՀԿ-ներին այս համակարգում մուտքագրել իրենց հայտնաբերած քաղաքացիների կարիքները, որոնց նույն ընթացակարգով կարձագանքեն մարզպետարանները կամ ՏԻՄ–երը։
Հավելենք, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Քրիստինե Գրիգորյանը հայտնել էր` Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման արդունքում Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել են առնվազն 7600 անձ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։