https://arm.sputniknews.ru/20220914/hh-varchapetn-adrbejani-nakhagahin-arajarkutjunneri-nvor-patet-e-pvokhancel-48279029.html
ՀՀ վարչապետն Ադրբեջանի նախագահին առաջարկությունների նոր փաթեթ է փոխանցել
ՀՀ վարչապետն Ադրբեջանի նախագահին առաջարկությունների նոր փաթեթ է փոխանցել
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փաթեթն անձամբ է Բրյուսելում առձեռն փոխանցել Ադրբեջանի նախագահին։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T17:48+0400
2022-09-14T17:48+0400
2022-09-14T17:51+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
նիկոլ փաշինյան
եռակողմ հայտարարություն
իլհամ ալիև
բրյուսել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42317180_0:0:1600:901_1920x0_80_0_0_d84ce314d92c168fd361055a1af3a327.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետն Ադրբեջանին առաջարկությունների նոր փաթեթ է փոխանցել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նշենք` օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ:Պատասխանելով Ադրբեջանի կողմից Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» պահանջելու քաղաքականությանը վերաբերող հարցին` Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքով որևէ մեկին որևէ միջանցք չի տրվելու։«Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ այս հարցով ունենք քննարկում և ունենք միասնական ըմբռնում, այդ թվում` իմ տպավորությամբ` միջազգային գործընկերների հետ։ Չկա մի երկիր, որը մեզ հետ քննարկումներում խոսում է միջանցքի մասին։ Եվ, եթե լինի մի երկիր, որը փորձի, մենք այդ քննարկումը չենք անի, որովհետև մենք չենք քննարկում այդպիսի հարց։ Ի՞նչ միջանցք, ո՞վ է հորինել այդ միջանցքը, որտե՞ղ է գրած միջանցք»,– ասաց վարչապետը։Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանն իր պահանջը հիմնավորում է 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, մինչդեռ այդ կետում «միջանցք» բառը չկա։ Իսկ միակ միջանցքը, որ հիշատակվում է այդ փաստաթղթում, Լաչինի միջանցքն է, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։Փաշինյանը նաև հիշեցրեց, որ 2021թ-ի հունվարի 11-ի նոր հայտարարությամբ տրվել է նաև նախորդ եռակողմ հայտարարության 6-րդ կետի մեկնաբանությունը։
ադրբեջան
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42317180_177:0:1600:1067_1920x0_80_0_0_11152095bcfceaca958f2a30a300d4da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, նիկոլ փաշինյան, եռակողմ հայտարարություն, իլհամ ալիև, բրյուսել
ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, նիկոլ փաշինյան, եռակողմ հայտարարություն, իլհամ ալիև, բրյուսել
ՀՀ վարչապետն Ադրբեջանի նախագահին առաջարկությունների նոր փաթեթ է փոխանցել
17:48 14.09.2022 (Թարմացված է: 17:51 14.09.2022) Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փաթեթն անձամբ է Բրյուսելում առձեռն փոխանցել Ադրբեջանի նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետն Ադրբեջանին առաջարկությունների նոր փաթեթ է փոխանցել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ առաջարկությունը ես փաթեթով առձեռն փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Եվ որ պահին իրենք այդ առաջարկությունն ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը,– ասաց Փաշինյանը` պարզաբանելով, որ նոր առաջարկությունը վերաբերում է ճանապարհների բացմանը,– մենք պատրաստ ենք ճանապարհներ բացել, տալ և ստանալ»։
Նշենք` օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը
պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ:
Պատասխանելով Ադրբեջանի կողմից Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» պահանջելու քաղաքականությանը վերաբերող հարցին` Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքով որևէ մեկին որևէ միջանցք չի տրվելու։
«Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ այս հարցով ունենք քննարկում և ունենք միասնական ըմբռնում, այդ թվում` իմ տպավորությամբ` միջազգային գործընկերների հետ։ Չկա մի երկիր, որը մեզ հետ քննարկումներում խոսում է միջանցքի մասին։ Եվ, եթե լինի մի երկիր, որը փորձի, մենք այդ քննարկումը չենք անի, որովհետև մենք չենք քննարկում այդպիսի հարց։ Ի՞նչ միջանցք, ո՞վ է հորինել այդ միջանցքը, որտե՞ղ է գրած միջանցք»,– ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանն իր պահանջը հիմնավորում է 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, մինչդեռ այդ կետում «միջանցք» բառը չկա։ Իսկ միակ միջանցքը, որ հիշատակվում է այդ փաստաթղթում, Լաչինի միջանցքն է, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ 2021թ-ի հունվարի 11-ի նոր հայտարարությամբ տրվել է նաև նախորդ եռակողմ հայտարարության 6-րդ կետի մեկնաբանությունը։