https://arm.sputniknews.ru/20220913/stepanakert-erevan-mijpetakan-tshanaparhic-ogtvel-khist-anhrazheshtutjan-paragajum-48140163.html
Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհից օգտվել խիստ անհրաժեշտության պարագայում
Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհից օգտվել խիստ անհրաժեշտության պարագայում
Sputnik Արմենիա
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով էական միջադեպեր չեն արձանագրվել։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T09:25+0400
2022-09-13T09:25+0400
2022-09-13T09:29+0400
արցախ
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
ստեփանակերտ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/15/41135056_0:0:1280:720_1920x0_80_0_0_b215aa7036a2c680174f4cd567d4f689.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ի, ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ։ Նման տեղեկատվություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։Նշվում է նաև, որ նախորդ օրվա համեմատ էական միջադեպեր չեն արձանագրվել:Նշվում է նաև, որ իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 13–ի առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
ստեփանակերտ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/15/41135056_191:0:1151:720_1920x0_80_0_0_d4df6e5cef9ca43210ba98c479c478e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք, ստեփանակերտ, երևան
արցախ, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք, ստեփանակերտ, երևան
Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհից օգտվել խիստ անհրաժեշտության պարագայում
09:25 13.09.2022 (Թարմացված է: 09:29 13.09.2022) Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով էական միջադեպեր չեն արձանագրվել։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ի, ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ։ Նման տեղեկատվություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է նաև, որ նախորդ օրվա համեմատ էական միջադեպեր չեն արձանագրվել:
«Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 13–ի առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին
շարունակում է լարված մնալ։