00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Հայկ Մամիջնյան, Սեյրան Օհանյան
Փաշինյանի առաջարկած փաստաթուղթը խաղաղության պայմանագիր կոչելը մեղք է. Մամիջանյան
14:54
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Իրավիճակը սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ․ ՊՆ

© Sputnik . Screenshot / Զինուժ MediaՊաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը
Բաժանորդագրվել
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները դեռ ճշտվում են։ Ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ Ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, բայց կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է»,- նշեց նա։
Թորոսյանի խոսքով՝ հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ամբողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները դեռ ճշտվում են։ Կեսգիշերից սկսած մինչ այժմ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել նաև սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Կան բավարար ապացույցներ, որոնք հաստատում են Ադրբեջանի զինված ուժերի հանցավոր գործողությունները խաղաղ բնակչության դեմ»,- ընդգծեց նա։ ՊՆ խոսնակը շեշտեց՝ ՀՀ զինված ուժերը շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Կոչ արեց հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, ձեռնպահ մնալ մարտական գործողությունների գոտի մեկնելուց, առավել ևս այդ տարածքներից տեսանյութեր հրապարակելուց։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Լրահոս
0