https://arm.sputniknews.ru/20220908/evrvopaji-turqery-energetik-tshgnazhami-pattsharvov-mazut-u-atsukh-en-kutakum-47899758.html
Եվրոպայի թուրքերը էներգետիկ ճգնաժամի պատճառով մազութ ու ածուխ են կուտակում
Եվրոպայի թուրքերը էներգետիկ ճգնաժամի պատճառով մազութ ու ածուխ են կուտակում
Sputnik Արմենիա
Թուրքական Yeni Şafak թերթը խոսել Եվրոպայում ապրող թուրքերի հետ, ովքեր ներկայացրել են ճգնաժամային իրավիճակը։ 08.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-08T09:35+0400
2022-09-08T09:35+0400
2022-09-08T09:45+0400
թուրք
եվրոպա
ձմեռ
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317018_0:0:2140:1205_1920x0_80_0_0_1f611518a01a53c10fc43dc141ee2fb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական երկրներում բնակվող թուրքերը մազութ ու ածուխ են կուտակում սպասվող էներգետիկ ճգնաժամին ու «մղձավանջային ձմռանն» ընդառաջ։ Գրում է ՌԻԱ Նովոստին` թուրքական Yeni Şafak թերթին հղումով։Նրանցից մեկը, ով 1995 թվականից ապրում է Ֆրանսիայում, ասել է, որ ամբողջ Եվրոպայում մեծ տնտեսական ճգնաժամ է սկսվել, և անհավատալի է, որ այն հնարավոր կլինի հաղթահարել։Ֆրանսիայում բնակվող մեկ այլ թուրք շինարար էլ պատմել է, որ արդեն վառարան ու շատ մոմեր է գնել, քանի որ լուրջ մտահոգություններ ունի: «Ֆրանսիայի կառավարությունն ասում է, որ կվերաբացի ատոմակայանները ու բնական գազ կներկրի այլ երկրներից, օրինակ՝ Ալժիրից: Բայց մենք Ալժիրի քաղաքացիների բացասական վերաբերմունք ենք տեսել լրատվամիջոցներում Ֆրանսիայի նախագահի մասին»,- ասաց նա։Ավստրիայում բնակվող երեք երեխաների մայր մի կին էլ թերթին պատմել է սննդի գների աննախադեպ աճի մասին։ «Սակայն աշխատավարձերն ու նպաստները մնացել են նույնը, ինչը բնականաբար դժվարություններ է ստեղծում մասնավոր կարիքները հոգալու և վճարումներ կատարելու համար։ Կառավարությունն օգնում է այնքան, ինչքան կարողանում է, բայց դա բավարար չէ, ես չեմ հասկանում իշխանության քաղաքական գիծը։ Ստիպված որոշ բաներ սահմանափակել ենք ֆինանսական դժվարություններից խուսափելու համար։ Ռեստորանները, սպորտը, զվարճանքները արդեն վերջացած են»,- ասել է թուրք կինը։Ուկրաինայի ապազգայնացման և ապառազմականացման հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճին: Ընդ որում, ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը:
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317018_0:0:1844:1383_1920x0_80_0_0_e47f2d3acfae1203efeba17ee88db4bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրք, եվրոպա, ձմեռ, գազ
Եվրոպայի թուրքերը էներգետիկ ճգնաժամի պատճառով մազութ ու ածուխ են կուտակում
09:35 08.09.2022 (Թարմացված է: 09:45 08.09.2022) Թուրքական Yeni Şafak թերթը խոսել Եվրոպայում ապրող թուրքերի հետ, ովքեր ներկայացրել են ճգնաժամային իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական երկրներում բնակվող թուրքերը մազութ ու ածուխ են կուտակում սպասվող էներգետիկ ճգնաժամին ու «մղձավանջային ձմռանն» ընդառաջ։ Գրում է
ՌԻԱ Նովոստին` թուրքական
Yeni Şafak թերթին հղումով։
«Ռուսաստանը փակել է փականները, իսկ Եվրոպան գազային ճգնաժամի մեջ է։ Երկրները շտապում են հաղթահարել սպասվող մղձավանջային ձմեռը՝ նվազագույն վնասներով։ Թուրքերն այստեղ նույնպես սեփական ծրագրերն են կազմում։ Ոմանք մազութ են կուտակել, ոմանք` վառարաններ կառուցել և ածուխ գնել, կան նույնիսկ մոմեր կուտակողներ հոսանքի անջատումների հնարավոր դեպքերի համար»,– գրում է թերթը` ներկայացնելով Եվրոպայի թուրքերի պատմածները։
Նրանցից մեկը, ով 1995 թվականից ապրում է Ֆրանսիայում, ասել է, որ ամբողջ Եվրոպայում մեծ տնտեսական ճգնաժամ է սկսվել, և անհավատալի է, որ այն հնարավոր կլինի հաղթահարել։
Ֆրանսիայում բնակվող մեկ այլ թուրք շինարար էլ պատմել է, որ արդեն վառարան ու շատ մոմեր է գնել, քանի որ լուրջ մտահոգություններ ունի: «Ֆրանսիայի կառավարությունն ասում է, որ կվերաբացի ատոմակայանները ու բնական գազ կներկրի այլ երկրներից, օրինակ՝ Ալժիրից: Բայց մենք Ալժիրի քաղաքացիների բացասական վերաբերմունք ենք տեսել լրատվամիջոցներում Ֆրանսիայի նախագահի մասին»,- ասաց նա։
Ավստրիայում բնակվող երեք երեխաների մայր մի կին էլ թերթին պատմել է սննդի գների աննախադեպ աճի մասին։ «Սակայն աշխատավարձերն ու նպաստները մնացել են նույնը, ինչը բնականաբար դժվարություններ է ստեղծում մասնավոր կարիքները հոգալու և վճարումներ կատարելու համար։ Կառավարությունն օգնում է այնքան, ինչքան կարողանում է, բայց դա բավարար չէ, ես չեմ հասկանում իշխանության քաղաքական գիծը։ Ստիպված որոշ բաներ սահմանափակել ենք ֆինանսական դժվարություններից խուսափելու համար։ Ռեստորանները, սպորտը, զվարճանքները արդեն վերջացած են»,- ասել է թուրք կինը։
Ուկրաինայի ապազգայնացման և ապառազմականացման հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճին: Ընդ որում, ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: