https://arm.sputniknews.ru/20220906/adrbejancu-krakvocic-mahacats-zinvvory-mahacu-vnasvatsq-e-stacel-glkhi-shrjanum-manramasner-47820919.html
Ադրբեջանցու կրակոցից մահացած զինվորը վնասվածքը ստացել է գլխի շրջանում. մանրամասներ
Ադրբեջանցու կրակոցից մահացած զինվորը վնասվածքը ստացել է գլխի շրջանում. մանրամասներ
Sputnik Արմենիա
Հակառակորդի կրակոցից զոհված Արմանը Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղից էր։ 06.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-06T15:19+0400
2022-09-06T15:19+0400
2022-09-06T15:33+0400
զինծառայող
մահ
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
սահման
ադրբեջան
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/1286/91/12869123_6:0:1594:893_1920x0_80_0_0_9a5b81feb4ec623fd9574c89c6805d2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արևելյան սահմանի մարտական դիրքերից մեկում Ադրբեջանի ԶՈւ կրակոցից մահացած 20-ամյա զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունըՀայտնել ենք, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ–ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Արման Սարգսյանը։Նշվում է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) և 15-րդ կետերով (Սպանությունը, որը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով)։Նշենք, որ «Փաստինֆո» կայքի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ հակառակորդը կրակել է Ներքին Շորժա և Ախպրաձոր գյուղերի դիրքերի ուղղությամբ։ Նա ընդգծել է, որր կարճատև կրակոցներ են եղել։Կարեն Սարգսյանը նաև ասել է, որ զոհված Արման Սարգսյանը եղել է Վայոց Ձորի Մալիշկա գյուղից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1286/91/12869123_204:0:1395:893_1920x0_80_0_0_6fe8e0bd559f91fc50eb208a4f3aa939.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, մահ, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, սահման, ադրբեջան, կրակոց
զինծառայող, մահ, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, սահման, ադրբեջան, կրակոց
Ադրբեջանցու կրակոցից մահացած զինվորը վնասվածքը ստացել է գլխի շրջանում. մանրամասներ
15:19 06.09.2022 (Թարմացված է: 15:33 06.09.2022) Հակառակորդի կրակոցից զոհված Արմանը Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղից էր։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արևելյան սահմանի մարտական դիրքերից մեկում Ադրբեջանի ԶՈւ կրակոցից մահացած 20-ամյա զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը Հայտնել ենք, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ–ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Արման Սարգսյանը։
«Ըստ նախնական տեղեկությունների` Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներից մեկը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, ինչի արդյունքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վնասվածք»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) և 15-րդ կետերով (Սպանությունը, որը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով)։
Նշենք, որ
«Փաստինֆո» կայքի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ հակառակորդը կրակել է Ներքին Շորժա և Ախպրաձոր գյուղերի դիրքերի ուղղությամբ։ Նա ընդգծել է, որր կարճատև կրակոցներ են եղել։
Կարեն Սարգսյանը նաև ասել է, որ զոհված Արման Սարգսյանը եղել է Վայոց Ձորի Մալիշկա գյուղից։