https://arm.sputniknews.ru/20220905/eritasard-aghjiky-haghtanak-kamrjic-netvel-e-nran-teghapvokhvel-en-hivandanvoc-47762323.html
Երիտասարդ աղջիկը «Հաղթանակ» կամրջից նետվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց
Երիտասարդ աղջիկը «Հաղթանակ» կամրջից նետվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց
Sputnik Արմենիա
Փրկարարները, բժիշկները կամրջի տակ ջրի մեջ հայտնաբերել են երիտասարդ աղջկա և տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 05.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-05T13:03+0400
2022-09-05T13:03+0400
2022-09-05T13:21+0400
կամուրջ
աղջիկ
երևան
ինքնասպանության փորձ
https://cdn.am.sputniknews.ru/img/1277/04/12770440_0:79:1498:922_1920x0_80_0_0_59db29670fa330cbcacf668ad225372b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երիտասարդ աղջիկը «Հաղթանակ» կամրջից նետվել է, բայց ողջ է մնացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Մասնավորապես, այսօր՝ ժամը 10։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նստել է «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշի վրա և սպառնում է իրեն ցած նետել։Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը քաղաքացին հասցրել է իրեն ցած նետել։Նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։Աղջկա մոտ հայտնաբերվել է նաև երկտող։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1277/04/12770440_83:0:1416:1000_1920x0_80_0_0_34626e1c926291ab4d6f8093d54cb763.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կամուրջ, աղջիկ, երևան, ինքնասպանության փորձ
կամուրջ, աղջիկ, երևան, ինքնասպանության փորձ
Երիտասարդ աղջիկը «Հաղթանակ» կամրջից նետվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց
13:03 05.09.2022 (Թարմացված է: 13:21 05.09.2022) Փրկարարները, բժիշկները կամրջի տակ ջրի մեջ հայտնաբերել են երիտասարդ աղջկա և տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երիտասարդ աղջիկը «Հաղթանակ» կամրջից նետվել է, բայց ողջ է մնացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Մասնավորապես, այսօր՝ ժամը 10։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նստել է «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշի վրա և սպառնում է իրեն ցած նետել։
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը քաղաքացին հասցրել է իրեն ցած նետել։
Փրկարարները, բժիշկները կամրջի տակ ջրի մեջ հայտնաբերել են երիտասարդ աղջկա, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։
Աղջկա մոտ հայտնաբերվել է նաև երկտող։