00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մթնոլորտային օդի աղտոտվածության հետևանքով ՀՀ-ում ամեն տարի մահանում է 51 մարդ

© Sputnik / Aram NersesyanВид на Ереван из Нубарашена
Вид на Ереван из Нубарашена - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Բաժանորդագրվել
Արմեն Մուրադյանը նշում է, որ պետք է երթևեկության ծանրաբեռնված ժամերին ավտոմեքենա չվարել, հնարավորության դեպքում աշխատանքի ոտքով հաճախել։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Մթնոլորտային օդի աղտոտվածության հետևանքով Հայաստանում յուրաքանչյուր տարի մահանում է 51 մարդ՝ 100 000 բնակչի հաշվով։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նրա խոսքով` մթնոլորտային օդի աղտոտվածության հետևանքով մահացության ցուցանիշով ՀՀ–ն Հարավային Կովկասի պետությունների շրջանում նվազագույն ցուցանիշն ունի (Վրաստան՝ շուրջ 66, Ադրբեջան՝ շուրջ 56 մահ 100 000 բնակչի հաշվով)։ Սակայն մի քանի անգամ բարձր է Արևմտյան Եվրոպայի երկրների ցուցանիշներից, օրինակ՝ Դանիայում մթնոլորտային օդի աղտոտվածության հետևանքով գնահատված մահերի թիվը կազմում է շուրջ 14՝ 100 000 բնակչի հաշվով, Ավստրիայում՝ 15, իսկ Բելգիայում՝ 16:
«Սուրմալուում» օդի աղտոտիչները նվազում են, բայց աղտոտվածությունը պահպանվում է
«Վերջերս «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պատահարը, բացի արտակարգ իրավիճակներում համալիր արձագանք ապահովելու անհրաժեշտությունից, առաջ բերեց հանրային առողջության ապահովման համար առանցքային ևս մեկ հիմնախնդիր՝ օդի աղտոտվածության հարցը: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպութան վերջին տվյալների՝ օդի աղտոտվածության խնդիրը բնորոշ է գործնականում աշխարհի բոլոր պետություններին, թեև առավել արդիական է ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրների համար, որոնց շարքում է նաև Հայաստանը»,–գրել է Մուրադյանը։
Նրա խոսքով` հաճախ պարզագույն գործողություններով և վարքագծով կարող ենք էական ներդրում ունենալ ապագա սերունդների համար առողջ միջավայր ստեղծելու գործում:
Օրինակ, երթևեկության ծանրաբեռնված ժամերին ավտոմեքենա չվարելը, հնարավորության դեպքում աշխատանքի ոտքով հաճախելը, աղբի տեսակավորումը, աղբի այրելուց հրաժարվելը, էլեկտրաէներգիան խնայողաբար օգտագործելը շրջակա միջավայրի մասին հոգատար և խնամքով վերաբերմունքի լավ դրսևորումներ են:
Լրահոս
0