https://arm.sputniknews.ru/20220831/manana-aslamazjanin-vraerti-entarkats-eritasardy-teslan-varel-e-aranc-varvordakan-iravunqi-47515772.html
Մանանա Ասլամազյանին վրաերթի ենթարկած երիտասարդը Tesla-ն վարել է առանց վարորդական իրավունքի
Մանանա Ասլամազյանին վրաերթի ենթարկած երիտասարդը Tesla-ն վարել է առանց վարորդական իրավունքի
Sputnik Արմենիա
«Tesla»-ի վարորդը ձերբակալվել է: 31.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-31T12:31+0400
2022-08-31T12:31+0400
2022-08-31T13:01+0400
վրաերթ
երևան
հհ քննչական կոմիտե
մահ
լրագրող
մանանա ասլամազյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47514956_0:97:1024:673_1920x0_80_0_0_8e3cdb9a24224e9c680910e3ea16dd0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. 25-ամյա երիտասարդը, որը Երևանի Թումանյան փողոցում «Tesla»-ով մահացու վրաերթի է ենթարկել «Ինտերնյուսի» նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանին, ավտոմեքենան վարել է` չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Հայտնել ենք, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Թումանյան փողոցում։ Տուժածին հիվանդանոց է տեղափոխել վրաերթի ենթարկած «Tesla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Մանանա Ասլամազյանի կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել։Նշենք, որ 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքը հետևյալն է` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից։«Tesla»-ի վարորդը ձերբակալվել է:Կատարվում է նախաքննություն:Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո վարորդը կանգնե՞լ է. պնդումները տարբեր են
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47514956_0:0:1024:768_1920x0_80_0_0_d04249c9781ca5ccacb2129b0dc1bb0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վրաերթ, երևան, հհ քննչական կոմիտե, մահ, լրագրող, մանանա ասլամազյան
վրաերթ, երևան, հհ քննչական կոմիտե, մահ, լրագրող, մանանա ասլամազյան
Մանանա Ասլամազյանին վրաերթի ենթարկած երիտասարդը Tesla-ն վարել է առանց վարորդական իրավունքի
12:31 31.08.2022 (Թարմացված է: 13:01 31.08.2022) «Tesla»-ի վարորդը ձերբակալվել է:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. 25-ամյա երիտասարդը, որը Երևանի Թումանյան փողոցում «Tesla»-ով մահացու վրաերթի է ենթարկել «Ինտերնյուսի» նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանին, ավտոմեքենան վարել է` չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Թումանյան փողոցում։ Տուժածին հիվանդանոց է տեղափոխել վրաերթի ենթարկած «Tesla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Մանանա Ասլամազյանի կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքը հետևյալն է` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից։
«Tesla»-ի վարորդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: