https://arm.sputniknews.ru/20220829/stanislavsku-anvan-tatrvony-85-rd-taterashrjany-kbaci-balenu-ajgin-katakergutjamb-47421219.html
Ստանիսլավսկու անվան թատրոնը 85-րդ թատերաշրջանը կբացի «Բալենու այգին» կատակերգությամբ
Ստանիսլավսկու անվան թատրոնը 85-րդ թատերաշրջանը կբացի «Բալենու այգին» կատակերգությամբ
Sputnik Արմենիա
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Երևանի բերդի տարածքում ներկայացում կբեմադրի։ 29.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-29T16:27+0400
2022-08-29T16:27+0400
2022-08-29T18:06+0400
թատրոն
թատերական ներկայացում
հայաստան
մշակույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47427681_0:0:3073:1728_1920x0_80_0_0_15f33ff85ff7f57ead19fc3e69af2802.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր՝ 85-րդ թատերաշրջանի բացումը կկայանա սեպտեմբերի 16-ին Անտոն Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբ, տեղեկությունը հայտնում է ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը։ Բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ալեքսանդր Ցագարելիի «Խանումա», Էլջիբեթա Հովանեցի «Գարդենիա», Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար», Ալեքսանդր Պուշկինի «Օնեգին» և այլ ներկայացումներ։Ինչպե՞ս դուրս գալ դժոխային վիճակից. անխոս արվեստի ղեկավարը խոսել է երկրի և թատրոնի մասինՀոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թատրոնում վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն, սակայն ստեղծագործական դադար չի լինի. կշարունակվեն նոր բեմադրությունների փորձերը։ Օրինակ` Նորա Գրիգորյանը բեմադրում է «Վիյ» ներկայացումը՝ ըստ Նիկոլայ Գոգոլի։ Երևանի մնջախաղի թատրոնի հետ համատեղ այս նախագծի առաջնախաղը կկայանա նոյեմբերի երկրորդ կեսին։Իսկ Ալեքսանդր Օստրովսկու 200-ամյակի առթիվ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը բեմադրում է ռուս դրամատուրգի «Բալզամինովի ամուսնությունը» պիեսը: Միաժամանակ, ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Իռա Հարությունյանը կներկայացնի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Սեմ Բոբրիկի «Ամուսնացնել Ժանետին» կատակերգությունը։Ներկայացումներ կցուցադրվեն Փոքր բեմում` կկայանա 2 նոր առաջնախաղ. հանդիսատեսի դատին կհանձնվի Միխայիլ Խեյֆեցի «Նրան սպասելիս» պիեսը՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով։ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը կներկայացնի «Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը՝ նվիրված Կոմիտաս վարդապետին։Իսկ մինչև տարեմուտ Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի և փոքրիկներին կմատուցվի «Արքայադուստր գորտը» Ամանորի մանկական հեքիաթը։Դասական գրականություն, «Բալի այգի» և ոչ միայն. ի՞նչ ծրագրեր ունի Ստանիսլավսկու թատրոնըԱշխատանքային փուլում է նաև 2 թատերական նախագիծ (բեմադրիչ՝ Կարեն Ներսիսյան)․ մեկը Սոփոկլեսի «Էդիպ արքան» է (համատեղ նախագիծ Մոսկվայում Հունաստանի մշակույթի կենտրոնի հետ), մյուսը՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» (համատեղ նախագիծ Հայաստանում ՌԴ դեսպանատան, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ)։ Վերջինիս ցուցադրությունը տեղի կունենա նախկին Երևանի բերդի տարածքում՝ գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռուսական զորքերի կողմից ամրոցի ազատագրման տարեդարձի տոնակատարության շրջանակում։Թատրոնի բեմադրությունները կներկայացվեն նաև Ղազախստանում անցկացվող «ՏեART- Կոկշե» փառատոնին, ինչպես նաև Մոսկվայի Չեխովյան փառատոնին։Ի դեպ` Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 85-րդ թատերաշրջանի ընթացքում թատրոնի թանգարանը կվերազինվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47427681_167:0:2898:2048_1920x0_80_0_0_456f7e18564797b2765479e405f3eb46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թատրոն, թատերական ներկայացում, հայաստան, մշակույթ
թատրոն, թատերական ներկայացում, հայաստան, մշակույթ
Ստանիսլավսկու անվան թատրոնը 85-րդ թատերաշրջանը կբացի «Բալենու այգին» կատակերգությամբ
16:27 29.08.2022 (Թարմացված է: 18:06 29.08.2022) Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Երևանի բերդի տարածքում ներկայացում կբեմադրի։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր՝ 85-րդ թատերաշրջանի բացումը կկայանա սեպտեմբերի 16-ին Անտոն Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբ, տեղեկությունը հայտնում է ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը։ Բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։
Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ալեքսանդր Ցագարելիի «Խանումա», Էլջիբեթա Հովանեցի «Գարդենիա», Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար», Ալեքսանդր Պուշկինի «Օնեգին» և այլ ներկայացումներ։
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թատրոնում վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն, սակայն ստեղծագործական դադար չի լինի. կշարունակվեն նոր բեմադրությունների փորձերը։ Օրինակ` Նորա Գրիգորյանը բեմադրում է «Վիյ» ներկայացումը՝ ըստ Նիկոլայ Գոգոլի։ Երևանի մնջախաղի թատրոնի հետ համատեղ այս նախագծի առաջնախաղը կկայանա նոյեմբերի երկրորդ կեսին։
Իսկ Ալեքսանդր Օստրովսկու 200-ամյակի առթիվ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը բեմադրում է ռուս դրամատուրգի «Բալզամինովի ամուսնությունը» պիեսը: Միաժամանակ, ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Իռա Հարությունյանը կներկայացնի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Սեմ Բոբրիկի «Ամուսնացնել Ժանետին» կատակերգությունը։
Ներկայացումներ կցուցադրվեն Փոքր բեմում` կկայանա 2 նոր առաջնախաղ. հանդիսատեսի դատին կհանձնվի Միխայիլ Խեյֆեցի «Նրան սպասելիս» պիեսը՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով։ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը կներկայացնի «Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը՝ նվիրված Կոմիտաս վարդապետին։
Իսկ մինչև տարեմուտ Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի և փոքրիկներին կմատուցվի «Արքայադուստր գորտը» Ամանորի մանկական հեքիաթը։
Աշխատանքային փուլում է նաև 2 թատերական նախագիծ (բեմադրիչ՝ Կարեն Ներսիսյան)․ մեկը Սոփոկլեսի «Էդիպ արքան» է (համատեղ նախագիծ Մոսկվայում Հունաստանի մշակույթի կենտրոնի հետ), մյուսը՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» (համատեղ նախագիծ Հայաստանում ՌԴ դեսպանատան, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ)։ Վերջինիս ցուցադրությունը տեղի կունենա նախկին Երևանի բերդի տարածքում՝ գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռուսական զորքերի կողմից ամրոցի ազատագրման տարեդարձի տոնակատարության շրջանակում։
Թատրոնի բեմադրությունները կներկայացվեն նաև Ղազախստանում անցկացվող «ՏեART- Կոկշե» փառատոնին, ինչպես նաև Մոսկվայի Չեխովյան փառատոնին։
Ի դեպ` Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 85-րդ թատերաշրջանի ընթացքում թատրոնի թանգարանը կվերազինվի։