https://arm.sputniknews.ru/20220824/erevanum-eritasardy-nrnakvov-mtel-e-varkajin-kazmakerputjun-ev-gumar-pahanjel-47208186.html
Երևանում երիտասարդը նռնակով մտել է վարկային կազմակերպություն և գումար պահանջել
Երևանում երիտասարդը նռնակով մտել է վարկային կազմակերպություն և գումար պահանջել
Sputnik Արմենիա
Վարկային կազմակերպություն ներխուժած քաղաքացուն ձերբակալել են։ 24.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-24T16:33+0400
2022-08-24T16:33+0400
2022-08-24T18:13+0400
երևան
նռնակ
վարկ
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_c2fdf93ec4b36696cd9dd8900fb6cbbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 24-ին, ժամը 05:10-ի սահմաններում Երևան քաղաքի 26-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակով մուտք է գործել Երևանի Բագրատունյաց փողոցում գործող վարկային կազմակերպություն և, աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նռնակի բացահայտ ցուցադրմամբ, պահանջել է գումար, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:Մերժում ստանալով՝ 26-ամյա երիտասարդը դիմել է փախուստի՝ չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել:Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:Քրեական վարույթի շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել է մարտական նռնակը, հարցաքննվել են կազմակերպության մի շարք աշխատակիցներ, որոշում է կայացվել տեսագրություններն առգրավելու մասին, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:Կատարվում է նախաքննություն:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_c522b911cb2116c63ca337ae66840bad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, նռնակ, վարկ, հհ ոստիկանություն
երևան, նռնակ, վարկ, հհ ոստիկանություն
Երևանում երիտասարդը նռնակով մտել է վարկային կազմակերպություն և գումար պահանջել
16:33 24.08.2022 (Թարմացված է: 18:13 24.08.2022) Վարկային կազմակերպություն ներխուժած քաղաքացուն ձերբակալել են։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 24-ին, ժամը 05:10-ի սահմաններում Երևան քաղաքի 26-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակով մուտք է գործել Երևանի Բագրատունյաց փողոցում գործող վարկային կազմակերպություն և, աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նռնակի բացահայտ ցուցադրմամբ, պահանջել է գումար, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Մերժում ստանալով՝ 26-ամյա երիտասարդը դիմել է փախուստի՝ չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել:
Փախուստի դիմելու ընթացքում վերջինս նկատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և իրականացված միջոցառումների արդյունքում վնասազերծվել: 26-ամյա երիտասարդը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել է մարտական նռնակը, հարցաքննվել են կազմակերպության մի շարք աշխատակիցներ, որոշում է կայացվել տեսագրություններն առգրավելու մասին, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: