https://arm.sputniknews.ru/20220823/uzbekstani-ev-afghanstani-sahmanin-teghi-unecats-mijadepi-hetevanqvov-kan-zvoher-ev-viravvorner-47159372.html
Ուզբեկստանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ուզբեկստանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Sputnik Արմենիա
Աֆղանստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների լիազոր ներկայացուցիչները բանակցություններ են վարել երկու երկրների սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ։ 23.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-23T18:46+0400
2022-08-23T18:46+0400
2022-08-23T18:57+0400
աֆղանստան
ուզբեկստան
սահման
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0f/28677582_0:0:1000:563_1920x0_80_0_0_0ccbbcd30b447bbd19b26e1dd8462231.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի- Sputnik. Երկու մարդ է զոհվել, ևս վեցը՝ վիրավորվել ուզբեկա-աֆղանական սահմանին երեկ տեղի ունեցած միջադեպի ընթացքում։ Հետաքննություն է անցկացվում: Այս մասին հայտնում է Ուզբեկստանի ԱԳՆ պաշտոնական կայքը։Ավելի վաղ Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայտնել էին, որ ձերբակալել են Աֆղանստանի 24 քաղաքացիների, որոնք ապօրինաբար մուտք են գործել Արալ Պայգամբար կղզու տարածք՝ Ուզբեկստանի Սուրխանդարի մարզի Ամուդարյա գետի վրա: Սահմանախախտները ձերբակալման ժամանակ դիմադրություն են ցույց տվել։«Ուզբեկստանի Հանրապետությունն իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերում վեց վիրավորներին և ավարտում է ձերբակալված անձանց հայրենիք վերադառնալու ընթացակարգը»,- ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:Գերատեսչության տվյալներով՝ հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ ընդունել են, որ թույլ են տվել առանձին խախտումներ, որոնք հանգեցրել են այդ շրջանում լարվածության:«Ներկայումս տեղի է ունենում միջադեպի մանրակրկիտ հետաքննություն։ Երկու կողմերն էլ ընդգծել են խաղաղության և գոյություն ունեցող բոլոր հարցերի լուծման հանձնառությունը՝ միմյանց շահերը հաշվի առնելու և փոխադարձ հարգանքի հիման վրա», - հավելել են ԱԳՆ-ում:Հիշեցնենք, որ սահմանային միջադեպի պատճառը եղել է Ուզբեկստանի սահմանային գոտում մեծ քանակությամբ ածիկի արմատի ապօրինի արդյունահանումը։
աֆղանստան
ուզբեկստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0f/28677582_103:0:1000:673_1920x0_80_0_0_539589334b46f9f5bacfa67db57dff23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աֆղանստան, ուզբեկստան, սահման, զոհ
աֆղանստան, ուզբեկստան, սահման, զոհ
Ուզբեկստանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
18:46 23.08.2022 (Թարմացված է: 18:57 23.08.2022) Աֆղանստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների լիազոր ներկայացուցիչները բանակցություններ են վարել երկու երկրների սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի- Sputnik. Երկու մարդ է զոհվել, ևս վեցը՝ վիրավորվել ուզբեկա-աֆղանական սահմանին երեկ տեղի ունեցած միջադեպի ընթացքում։ Հետաքննություն է անցկացվում: Այս մասին հայտնում է Ուզբեկստանի ԱԳՆ
պաշտոնական կայքը։
Ավելի վաղ Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայտնել էին, որ ձերբակալել են Աֆղանստանի 24 քաղաքացիների, որոնք ապօրինաբար մուտք են գործել Արալ Պայգամբար կղզու տարածք՝ Ուզբեկստանի Սուրխանդարի մարզի Ամուդարյա գետի վրա: Սահմանախախտները ձերբակալման ժամանակ դիմադրություն են ցույց տվել։
Ուզբեկստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ օգոստոսի 22-ին Աֆղանստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների լիազոր ներկայացուցիչները բանակցություններ են վարել երկու երկրների սահմանին ստեղծված իրադրության շուրջ:
«Ուզբեկստանի Հանրապետությունն իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերում վեց վիրավորներին և ավարտում է ձերբակալված անձանց հայրենիք վերադառնալու ընթացակարգը»,- ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ ընդունել են, որ թույլ են տվել առանձին խախտումներ, որոնք հանգեցրել են այդ շրջանում լարվածության:
«Ներկայումս տեղի է ունենում միջադեպի մանրակրկիտ հետաքննություն։ Երկու կողմերն էլ ընդգծել են խաղաղության և գոյություն ունեցող բոլոր հարցերի լուծման հանձնառությունը՝ միմյանց շահերը հաշվի առնելու և փոխադարձ հարգանքի հիման վրա», - հավելել են ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ սահմանային միջադեպի պատճառը եղել է Ուզբեկստանի սահմանային գոտում մեծ քանակությամբ ածիկի արմատի ապօրինի արդյունահանումը։