https://arm.sputniknews.ru/20220818/hajastany-der-iraqi-taq-odajin-hvosanqneri-azdecutjan-gvotum-e-eghanaki-tesutjun-46885087.html
Հայաստանը դեռ Իրաքի տաք օդային հոսանքների ազդեցության գոտում է. եղանակի տեսություն
Հայաստանը դեռ Իրաքի տաք օդային հոսանքների ազդեցության գոտում է. եղանակի տեսություն
Sputnik Արմենիա
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում մինչև օգոտսոսի 19-ը սպասվում է նորմայից բարձր: 18.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-18T08:09+0400
2022-08-18T08:09+0400
2022-08-18T08:09+0400
եղանակ
եղանակը հայաստանում
արև
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45329570_0:0:1600:900_1920x0_80_0_0_7ab02a5022b9a874fa28d3d5ba458357.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված այսօր օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։Հիդրոօդերևութաբանները զգուշացնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում մինչև օգոտսոսի 19-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:Նախիրներով են շրջում. Գարիկ Մարտիրոսյանի կինը դժգոհել է Երևանի շոգիցՔամին առաջիկա օրերին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 19-ը էապես չի փոխվի, օգոստոսի 20-21-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:Երևան քաղաքում օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45329570_88:0:1512:1068_1920x0_80_0_0_c60d2b979d79451fd63eb4209bce26bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եղանակ, եղանակը հայաստանում, արև, հայաստան
եղանակ, եղանակը հայաստանում, արև, հայաստան
Հայաստանը դեռ Իրաքի տաք օդային հոսանքների ազդեցության գոտում է. եղանակի տեսություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում մինչև օգոտսոսի 19-ը սպասվում է նորմայից բարձր:
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված այսօր օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։
«Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Հիդրոօդերևութաբանները զգուշացնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում մինչև օգոտսոսի 19-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Քամին առաջիկա օրերին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 19-ը էապես չի փոխվի, օգոստոսի 20-21-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ: