https://arm.sputniknews.ru/20220808/tntesvaroghnery-2021tin-4-mlrd-dramov-pakas-shahutahark-en-hajtararagrel-46362252.html
Տնտեսվարողները 2021թ–ին 4 մլրդ դրամով պակաս շահութահարկ են հայտարարագրել
Տնտեսվարողները 2021թ–ին 4 մլրդ դրամով պակաս շահութահարկ են հայտարարագրել
Sputnik Արմենիա
Շատ դեպքերում հարկ վճարողները շահութահարկի հաշվարկներում տեխնիկական վրիպակներ են թույլ տվել, որոնց արդյունքում շահութահարկը նույնպես սխալ է հաշվարկվել։ 08.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-08T12:38+0400
2022-08-08T12:38+0400
2022-08-08T12:38+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հարկեր
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/08/46361857_0:0:1280:720_1920x0_80_0_0_108feb9213ff38255b0cd92771eef106.jpg
Պետական եկամուտների կոմիտեն վերլուծել է 2021թ–ի շահութահարկի տարեկան հաշվարկը:Ըստ ՊԵԿ–ի, վերլուծության արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկ վճարողները շահութահարկի հաշվարկը ներկայացրել են առանց որևէ թվային հիմնավորման, սխալ հաշվարկված, հաճախ հաշվարկները որևէ աղերս չեն ունեցել հարկ վճարողի հայտարարագրած տարեկան եկամուտի հետ:Այսպես, օրինակ, 2021թ.-ի ընթացքում հայտարարագրած խոշոր իրացման շրջանառության և շահութահարկով հարկման բազա ունեցած հարկ վճարողները շահութահարկի` այսպես կոչված «զրոյական» շահութահարկ են հայտարարագրել, որպեսզի խուսափեն սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացնելու համար օրենքով նախատեսված տուգանքներից:Արդյունքում, ՊԵԿ–ի վերահաշվարկի շնորհիվ 2021թ–ի համար հայտարարագրվել է շուրջ 4 մլրդ դրամ շահութահարկ: ՊԵԿ–ը տնտեսվարողներին կոչ է անում ձեռնպահ մնալ նման գործելաոճից, հակառակ դեպքում պակաս հայտարարագրված հարկերի մասով կկիրառվեն տուգանքներ, իսկ ուշացումով ներկայացված ճշտված հաշվարկների համար կհաշվարկվեն տույժեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/08/46361857_0:0:960:720_1920x0_80_0_0_f9c45546049eccb169af921d0a02a944.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), հարկեր, видео, տեսանյութ, տեսանյութեր
պետական եկամուտների կոմիտե (պեկ), հարկեր, видео, տեսանյութ, տեսանյութեր
Տնտեսվարողները 2021թ–ին 4 մլրդ դրամով պակաս շահութահարկ են հայտարարագրել
Շատ դեպքերում հարկ վճարողները շահութահարկի հաշվարկներում տեխնիկական վրիպակներ են թույլ տվել, որոնց արդյունքում շահութահարկը նույնպես սխալ է հաշվարկվել։
Պետական եկամուտների կոմիտեն վերլուծել է 2021թ–ի շահութահարկի տարեկան հաշվարկը:
Ըստ ՊԵԿ–ի, վերլուծության արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկ վճարողները շահութահարկի հաշվարկը ներկայացրել են առանց որևէ թվային հիմնավորման, սխալ հաշվարկված, հաճախ հաշվարկները որևէ աղերս չեն ունեցել հարկ վճարողի հայտարարագրած տարեկան եկամուտի հետ:
Այսպես, օրինակ, 2021թ.-ի ընթացքում հայտարարագրած խոշոր իրացման շրջանառության և շահութահարկով հարկման բազա ունեցած հարկ վճարողները շահութահարկի` այսպես կոչված «զրոյական» շահութահարկ են հայտարարագրել, որպեսզի խուսափեն սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացնելու համար օրենքով նախատեսված տուգանքներից:
Շատ դեպքերում հարկ վճարողները շահութահարկի հաշվարկներում տեխնիկական վրիպակներ են թույլ տվել, որոնց արդյունքում շահութահարկը նույնպես սխալ է հաշվարկվել։
Արդյունքում, ՊԵԿ–ի վերահաշվարկի շնորհիվ 2021թ–ի համար հայտարարագրվել է շուրջ 4 մլրդ դրամ շահութահարկ:
ՊԵԿ–ը տնտեսվարողներին կոչ է անում ձեռնպահ մնալ նման գործելաոճից, հակառակ դեպքում պակաս հայտարարագրված հարկերի մասով կկիրառվեն տուգանքներ, իսկ ուշացումով ներկայացված ճշտված հաշվարկների համար կհաշվարկվեն տույժեր: