https://arm.sputniknews.ru/20220803/avetiq-chalabjany-3-amsvov-kmna-kalanqi-tak--46155097.html
Ավետիք Չալաբյանը 3 ամսով կալանավորվեց
Ավետիք Չալաբյանը 3 ամսով կալանավորվեց
Sputnik Արմենիա
Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում, հրապարակման պահից հետո տասնօրյա ժամկետում։ 03.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-03T12:17+0400
2022-08-03T12:17+0400
2022-08-03T13:17+0400
ավետիք չալաբյան
դատ
դատարան
դատավոր
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45784039_0:0:1601:901_1920x0_80_0_0_2a287306df9b6508470b365c59698876.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, որոշում կայացերց 3 ամսով կալանավորել «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։ Պաշտպանը դատարանին նաև ներկայացրել էր Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու համար տասնյակ անձանց երաշխավորագրեր, այդ թվում՝ տրված «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանի, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանի, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի և այլ հեղինակավոր անձանց կողմից։Նշենք, որ մինչ դատավորի այդ որոշումը Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը դատարանին միջնորդել էր, որպեսզի վերացվի Չալաբյանի կալանքը, քանի որ դրա համար ուղղակի հիմքեր առկա չեն։ Բացի այդ, նա առաջարկել էր կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով, որը նույնպես մերժվել էր։Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։Պետք է միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման համար. Չալաբյանի ուղերձը ՔԿՀ-իցԱյս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45784039_0:0:1423:1067_1920x0_80_0_0_1c1889bfc3bab186c39c377c514761d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավետիք չալաբյան, դատ, դատարան, դատավոր, կալանք
ավետիք չալաբյան, դատ, դատարան, դատավոր, կալանք
Ավետիք Չալաբյանը 3 ամսով կալանավորվեց
12:17 03.08.2022 (Թարմացված է: 13:17 03.08.2022) Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում, հրապարակման պահից հետո տասնօրյա ժամկետում։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, որոշում կայացերց 3 ամսով կալանավորել «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։
Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում, հրապարակման պահից 10-օրյա ժամկետում։
Պաշտպանը դատարանին նաև ներկայացրել էր Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու համար տասնյակ անձանց երաշխավորագրեր, այդ թվում՝ տրված «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանի, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանի, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի և այլ հեղինակավոր անձանց կողմից։
Նշենք, որ մինչ դատավորի այդ որոշումը Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը
դատարանին միջնորդել էր, որպեսզի վերացվի Չալաբյանի կալանքը, քանի որ դրա համար ուղղակի հիմքեր առկա չեն։ Բացի այդ, նա առաջարկել էր կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով, որը նույնպես մերժվել էր։
Հիշեցնենք`
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա
2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան
նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։