https://arm.sputniknews.ru/20220715/mipy-armen-grigvorjani-mahic-hetvo-parzabanumner-e-pahanjel-2-gerateschutjunic-45282474.html
ՄԻՊ-ը Արմեն Գրիգորյանի մահից հետո պարզաբանումներ է պահանջել 2 գերատեսչությունից
ՄԻՊ-ը Արմեն Գրիգորյանի մահից հետո պարզաբանումներ է պահանջել 2 գերատեսչությունից
Sputnik Արմենիա
Քրիստինե Գրիգորյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ նախնական կալանքի վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը։ 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T17:21+0400
2022-07-15T17:21+0400
2022-07-15T19:45+0400
արմեն գրիգորյան
մահ
քրիստինե գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42003302_0:95:1600:996_1920x0_80_0_0_60918f77c75d54753f528f03bd905cbb.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հետևողական է լինելու, որպեսզի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։«Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Պարզաբանումներ եմ պահանջել դատախազությունից և արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվան հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ»,- նշել է Գրիգորյանը։Խելագարվելու դեպք է. Արամ Վարդևանյանը` Արմեն Գրիգորյանի մահվան մասինՀիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։ Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42003302_177:0:1600:1067_1920x0_80_0_0_69964c000b5ba9cb1cac53959a15ee1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գրիգորյան, մահ, քրիստինե գրիգորյան
արմեն գրիգորյան, մահ, քրիստինե գրիգորյան
ՄԻՊ-ը Արմեն Գրիգորյանի մահից հետո պարզաբանումներ է պահանջել 2 գերատեսչությունից
17:21 15.07.2022 (Թարմացված է: 19:45 15.07.2022) Քրիստինե Գրիգորյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ նախնական կալանքի վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հետևողական է լինելու, որպեսզի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Նա այդ մասին գրել է
ֆեյսբուքյան իր էջում։
«Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Պարզաբանումներ եմ պահանջել դատախազությունից և արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվան հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ»,- նշել է Գրիգորյանը։
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:
Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։
Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց
հայտնի դարձավ, որ նա մահացել է։