https://arm.sputniknews.ru/20220715/erevanum-patrastvum-en-nshel-mvoskvaji-875-amjaky-45283633.html
Երևանում պատրաստվում են նշել Մոսկվայի 875-ամյակը
Երևանում պատրաստվում են նշել Մոսկվայի 875-ամյակը
Sputnik Արմենիա
Տոնական միջոցառումները կոչված են նպաստելու երկու մայրաքաղաքների միջև մշակութային երկխոսության խորացմանը: 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T17:34+0400
2022-07-15T17:34+0400
2022-07-15T18:48+0400
«մոսկվայի տուն»
մոսկվա
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/03/28882582_0:62:1600:962_1920x0_80_0_0_f41fb6a4e04118a6ab5f20281868c3d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը պատրաստվում է Հայաստանի մայրաքաղաքում նշել Մոսկվայի 875-ամյակը։ Տեղեկությունն այսօր հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը:«Ռուսաստանի մայրաքաղաքին պատրաստվում են շնորհավորել նաև Երևանում։ «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել քաղաքի օրվա նախապատրաստման և անցկացման կազմակերպչական կոմիտեի առաջին նիստը»,- նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում:Տոնական միջոցառումները նվիրված կլինեն ոչ միայն Մոսկվայի 875-ամյակին, այլև ևս մեկ կարևոր իրադարձությանը՝ մոսկովյան «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի բացման 15-ամյակին:Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով՝ միջոցառումները բարեկամության կամուրջ կդառնան ռուս և հայ ժողովուրդների միջև նպաստելով երկու մայրաքաղաքների միջև մշակութային երկխոսության զարգացմանը:
մոսկվա
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/03/28882582_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ea36d7def52eca60e8b4041926bd1219.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«մոսկվայի տուն», մոսկվա, երևան
«մոսկվայի տուն», մոսկվա, երևան
Երևանում պատրաստվում են նշել Մոսկվայի 875-ամյակը
17:34 15.07.2022 (Թարմացված է: 18:48 15.07.2022) Տոնական միջոցառումները կոչված են նպաստելու երկու մայրաքաղաքների միջև մշակութային երկխոսության խորացմանը:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը պատրաստվում է Հայաստանի մայրաքաղաքում նշել Մոսկվայի 875-ամյակը։ Տեղեկությունն այսօր հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի մայրաքաղաքին պատրաստվում են շնորհավորել նաև Երևանում։ «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել քաղաքի օրվա նախապատրաստման և անցկացման կազմակերպչական կոմիտեի առաջին նիստը»,- նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տոնական միջոցառումների կազմակերպման մանրամասները, նշվել են, որ մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հետաքրքիր ծրագիր է սպասվում: Քաղաքի տարբեր վայրերում տեղի կունենան համերգներ, ցուցահանդեսներ, ֆլեշմոբեր, գրական մրցույթներ, դասախոսություններ, մարզական մրցաշարեր:
Տոնական միջոցառումները նվիրված կլինեն ոչ միայն Մոսկվայի 875-ամյակին, այլև ևս մեկ կարևոր իրադարձությանը՝ մոսկովյան «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի բացման 15-ամյակին:
Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով՝ միջոցառումները բարեկամության կամուրջ կդառնան ռուս և հայ ժողովուրդների միջև նպաստելով երկու մայրաքաղաքների միջև մշակութային երկխոսության զարգացմանը: