https://arm.sputniknews.ru/20220714/mvoskvan-mtadir-e-khvoracnel-tehrani-het-haraberutjunnery-rd-agn-45224330.html
Մոսկվան մտադիր է խորացնել Թեհրանի հետ հարաբերությունները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան մտադիր է խորացնել Թեհրանի հետ հարաբերությունները. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Դիվանագետի խոսքով` Ռուսաստանն ու Իրանը շարունակում են աշխատել նոր միջպետական պայմանագրի վրա։ 14.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-14T17:10+0400
2022-07-14T17:10+0400
2022-07-14T18:44+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1886/36/18863624_0:146:2730:1682_1920x0_80_0_0_071737d0ffab33ace47ba0fc3ec3ca17.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Թեհրանը Մոսկվայի հուսալի գործընկերն է, Ռուսաստանը մտադիր է մեծացնել Իրանի հետ համագործակցությունը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։«Մենք ի դեմս Իրանի տեսնում ենք հուսալի գործընկերոջ ու համախոհի այն գլոբալ փոփոխությունների համատեքստում, որոնք կապված են բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման և հավաքական Արևմուտքի ՝ բոլոր միջոցներով այդ օբյեկտիվ գործընթացին դիմակայելու փորձերի հետ»,- ասել է նա «Ռուսաստան և Իրան. պատմական զուգահեռներ և փոխկապակցվածություն XVI–XXI դարերում» խորհրդաժողովում:Նրա խոսքով՝ այդ մարտահրավերների լավագույն պատասխանը կլինի Ռուսաստանի և Իրանի համագործակցության խորացումը:«Ուրախալի է, որ նման վճռականություն են դրսևորում երկու կողմերը։ Այսօր Իրանն ու Ռուսաստանը ոչ միայն հարևաններ են, այլև կարևոր գործընկերներ միջազգային գործերում»,- նշել է Բոգդանովը։Փոխնախարարը հավելել է, որ երկրները շարունակում են աշխատել նոր միջպետական պայմանագրի վրա, որը կստեղծի 20-25 տարվա հուսալի համագործակցության շրջանակ:Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին մեկնելու է Թեհրան և բանակցելու է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:Պուտինը նախատեսում է Իրանում հանդիպել Ալի Խամենեիի և Էրդողանի հետ. Ճաղարյան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1886/36/18863624_0:0:2731:2048_1920x0_80_0_0_d5436259b0a954b986d0c51f84ae0873.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, համագործակցություն
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, համագործակցություն
Մոսկվան մտադիր է խորացնել Թեհրանի հետ հարաբերությունները. ՌԴ ԱԳՆ
17:10 14.07.2022 (Թարմացված է: 18:44 14.07.2022) Դիվանագետի խոսքով` Ռուսաստանն ու Իրանը շարունակում են աշխատել նոր միջպետական պայմանագրի վրա։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Թեհրանը Մոսկվայի հուսալի գործընկերն է, Ռուսաստանը մտադիր է մեծացնել Իրանի հետ համագործակցությունը։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Մենք ի դեմս Իրանի տեսնում ենք հուսալի գործընկերոջ ու համախոհի այն գլոբալ փոփոխությունների համատեքստում, որոնք կապված են բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման և հավաքական Արևմուտքի ՝ բոլոր միջոցներով այդ օբյեկտիվ գործընթացին դիմակայելու փորձերի հետ»,- ասել է նա «Ռուսաստան և Իրան. պատմական զուգահեռներ և փոխկապակցվածություն XVI–XXI դարերում» խորհրդաժողովում:
Նրա խոսքով՝ այդ մարտահրավերների լավագույն պատասխանը կլինի Ռուսաստանի և Իրանի համագործակցության խորացումը:
«Ուրախալի է, որ նման վճռականություն են դրսևորում երկու կողմերը։ Այսօր Իրանն ու Ռուսաստանը ոչ միայն հարևաններ են, այլև կարևոր գործընկերներ միջազգային գործերում»,- նշել է Բոգդանովը։
Փոխնախարարը հավելել է, որ երկրները շարունակում են աշխատել նոր միջպետական պայմանագրի վրա, որը կստեղծի 20-25 տարվա հուսալի համագործակցության շրջանակ:
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին մեկնելու է Թեհրան և բանակցելու է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: