https://arm.sputniknews.ru/20220714/firdusi-bnakichnery-pvokhhatucum-en-pahanjum-nranc-yndunec-qaghaqapeti-arajin-teghakaly-45193911.html
Ֆիրդուսիի բնակիչները փոխհատուցում են պահանջում. նրանց ընդունեց քաղաքապետի առաջին տեղակալը
Ֆիրդուսիի բնակիչները փոխհատուցում են պահանջում. նրանց ընդունեց քաղաքապետի առաջին տեղակալը
Sputnik Արմենիա
Քաղաքապետարանի մոտ գնալուց առաջ ֆիրդուսցիները կառավարության շենքի դիմաց էին բողոքի ձայն բարձրացրել։ 14.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-14T11:29+0400
2022-07-14T11:29+0400
2022-07-14T11:51+0400
հայաստան
երևան
բողոքի ակցիա
երևանի քաղաքապետարան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45190584_0:107:1601:1007_1920x0_80_0_0_bd074823b3902c333f9926f749fdecf6.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ֆիրդուսի փողոցի բնակիչները, որոնց տներն օտարվել են նոր թաղամասի կառուցման համար, բողոքի ակցիա անցկացրին կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրը և նորմալ փոխհատուցում տրամադրել։Այժմ կառուցապատողը դատի է տվել բնակիչներին, որոնք չեն համաձայնում պայմաններին և չեն ցանկանում լքել իրենց տները։ Բանն այն է, որ 2006 թվականին Հայաստանի խորհրդարանը «Հանրային և պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենք է ընդունել: Դրանից հետո կառավարությունը որոշել է Երևան քաղաքի կենտրոնում գտնվող տարածքները, որոնց թվում է նաև Ֆիրդուսի փողոցը, գերակա հանրային շահ ճանաչել։«Լավագույն մասնագետները տվել են իրենց համաձայնությունը». սկսվել է Ֆիրդուսիի վերակառուցումըԻնչպես լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը, կառուցապատողը իրենց բնակելի տան և բակի տարածքի դիմաց այնքան գումար է փոխանցել, որը մի քանի անգամ քիչ է, քան իրենց հասանելիք փոխհատուցումը։ Նրանք մտադիր են բողոքարկել որոշումը։«Կառավարության շենքի մոտ այնքան ժամանակ կնստենք, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի մեր խնդիրը լուծում ստանա»,- ասաց ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը։Նրա խոսքով` իր ընտանիքը Ֆիրդուսում է ապրում 1890 թվականից։ Մի կին էլ ընդգծեց, որ իր թոռնիկներն արդեն 5-րդ սերունդն են, որ ապրում են այդ թաղամասում, և իրենք մտադիր չեն լքել հարազատ տունը։Կինը վրդովված ասաց, թե ինչ հիմքով ինքը պետք է լքի Կենտրոն վարչական շրջանն ու տեղափոխվի ծայրամասում ապրելու։ Նա համոզված է, որ իրեն առաջարկված գումարով միայն քաղաքի ծայրամասում հնարավոր կլինի տուն գնել։Ակցիայի ընթացքում ֆիրդուսցիներին զանգեցին քաղաքապետարանից և հրավիրեցին առաջին տեղակալի հետ հանդիպման։Վերջիններս այժմ հանդիպում են Լևոն Հովհաննիսյանի հետ իրենց հուզող հարցերով։Սրճարաններ, թանգարաններ և ոչ միայն․ ինչպիսի՞ն է իրականում լինելու Ֆիրդուսի թաղամասըՀիշեցնենք` Երևանի կենտրոնում «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայր ստեղծելու մասին առաջին անգամ սկսեցին խոսել 2005թ–ին։ Հենց այդ տարիներին էլ Երևանի կենտրոնական թաղամասերը` Փավստոս Բյուզանդի, Եզնիկ Կողբացու, Արամի փողոցների շենքերն ու տները հանրային գերակա շահ հռչակվեցին։Նշենք, որ «Հին Երևան» նախագիծը, որը նախատեսում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայկական մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի վերականգնում, հավանության է արժանացել ավելի քան տասը տարի առաջ և պետք է ավարտվեր դեռևս 2011 թվականին: Այս ուղղությամբ ակտիվ աշխատանքները մեկնարկեցին 2015 թվականին, նախատեսվում էր 5 տարվա ընթացքում 21 շենք կառուցել և վերակառուցել, սակայն դեռևս ոչ մի վերակառուցված շենք չկա։«Ֆիրդուսի» թաղամասում կային մի քանի տասնյակ տներ ու տարբեր իրերի շուկա, որտեղ ժամանակին առևտուր են արել հիմնականում իրանցիները։ Հենց այդ պատճառով էլ փողոցը կոչվել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսիի անունով։ Նախատեսվում է մոտ 5 հա տարածքում կառուցել նոր բնակելի՝ Երևանի 33-րդ թաղամասը, որը տեղավորելու է բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ, սրճարանների և հյուրանոցներ։Թաղամասի կառուցման ավարտը նախատեսված է 2024 թվականի սկզբին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45190584_0:0:1423:1067_1920x0_80_0_0_db553e669bbcd0a31551c4be6972c080.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, բողոքի ակցիա, երևանի քաղաքապետարան, հհ կառավարություն
հայաստան, երևան, բողոքի ակցիա, երևանի քաղաքապետարան, հհ կառավարություն
Ֆիրդուսիի բնակիչները փոխհատուցում են պահանջում. նրանց ընդունեց քաղաքապետի առաջին տեղակալը
11:29 14.07.2022 (Թարմացված է: 11:51 14.07.2022) Քաղաքապետարանի մոտ գնալուց առաջ ֆիրդուսցիները կառավարության շենքի դիմաց էին բողոքի ձայն բարձրացրել։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ֆիրդուսի փողոցի բնակիչները, որոնց տներն օտարվել են նոր թաղամասի կառուցման համար, բողոքի ակցիա անցկացրին կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրը և նորմալ փոխհատուցում տրամադրել։
Այժմ կառուցապատողը դատի է տվել բնակիչներին, որոնք չեն համաձայնում պայմաններին և չեն ցանկանում լքել իրենց տները։ Բանն այն է, որ 2006 թվականին Հայաստանի խորհրդարանը «Հանրային և պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենք է ընդունել: Դրանից հետո կառավարությունը որոշել է Երևան քաղաքի կենտրոնում գտնվող տարածքները, որոնց թվում է նաև Ֆիրդուսի փողոցը, գերակա հանրային շահ ճանաչել։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը, կառուցապատողը իրենց բնակելի տան և բակի տարածքի դիմաց այնքան գումար է փոխանցել, որը մի քանի անգամ քիչ է, քան իրենց հասանելիք փոխհատուցումը։ Նրանք մտադիր են բողոքարկել որոշումը։
«Կառավարության շենքի մոտ այնքան ժամանակ կնստենք, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի մեր խնդիրը լուծում ստանա»,- ասաց ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը։
Նրա խոսքով` իր ընտանիքը Ֆիրդուսում է ապրում 1890 թվականից։ Մի կին էլ ընդգծեց, որ իր թոռնիկներն արդեն 5-րդ սերունդն են, որ ապրում են այդ թաղամասում, և իրենք մտադիր չեն լքել հարազատ տունը։
Կինը վրդովված ասաց, թե ինչ հիմքով ինքը պետք է լքի Կենտրոն վարչական շրջանն ու տեղափոխվի ծայրամասում ապրելու։ Նա համոզված է, որ իրեն առաջարկված գումարով միայն քաղաքի ծայրամասում հնարավոր կլինի տուն գնել։
«Թող որպես փոխհատուցում ինձ երկու տուն տա, քանի որ ես նրան տալիս եմ 2 հազար ք/մ տարածք, որի վրա նա միլիոններ է աշխատելու»,- ասաց կինը։
Ակցիայի ընթացքում ֆիրդուսցիներին զանգեցին քաղաքապետարանից և հրավիրեցին առաջին տեղակալի հետ հանդիպման։
Վերջիններս այժմ հանդիպում են Լևոն Հովհաննիսյանի հետ իրենց հուզող հարցերով։
Հիշեցնենք` Երևանի կենտրոնում «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայր ստեղծելու մասին առաջին անգամ սկսեցին խոսել 2005թ–ին։ Հենց այդ տարիներին էլ Երևանի կենտրոնական թաղամասերը` Փավստոս Բյուզանդի, Եզնիկ Կողբացու, Արամի փողոցների շենքերն ու տները հանրային գերակա շահ հռչակվեցին։
Նշենք, որ «Հին Երևան» նախագիծը, որը նախատեսում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայկական մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի վերականգնում, հավանության է արժանացել ավելի քան տասը տարի առաջ և պետք է ավարտվեր դեռևս 2011 թվականին: Այս ուղղությամբ ակտիվ աշխատանքները մեկնարկեցին 2015 թվականին, նախատեսվում էր 5 տարվա ընթացքում 21 շենք կառուցել և վերակառուցել, սակայն դեռևս ոչ մի վերակառուցված շենք չկա։
«Ֆիրդուսի» թաղամասում կային մի քանի տասնյակ տներ ու տարբեր իրերի շուկա, որտեղ ժամանակին առևտուր են արել հիմնականում իրանցիները։ Հենց այդ պատճառով էլ փողոցը կոչվել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսիի անունով։ Նախատեսվում է մոտ 5 հա տարածքում կառուցել նոր բնակելի՝ Երևանի 33-րդ թաղամասը, որը տեղավորելու է բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ, սրճարանների և հյուրանոցներ։
Թաղամասի կառուցման ավարտը նախատեսված է 2024 թվականի սկզբին։