https://arm.sputniknews.ru/20220714/bardzr-enq-gnahatum-qaghaqakan-erkkhvosutjuny-hh-nakhagahn-ugherdz-e-hghel-emanuel-makrvonin-45195755.html
Բարձր ենք գնահատում քաղաքական երկխոսությունը. ՀՀ նախագահն ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
Բարձր ենք գնահատում քաղաքական երկխոսությունը. ՀՀ նախագահն ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ ՀՀ–ն կարևորում է Ֆրանսիայի ներգրավվածությունը ԼՂ կարգավորման հարցում։ 14.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-14T11:58+0400
2022-07-14T11:58+0400
2022-07-14T13:34+0400
հայաստան
վահագն խաչատուրյան
ֆրանսիա
էմանուել մակրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39703020_0:33:1600:934_1920x0_80_0_0_030ddc70fbf109db0d72f58463f88c5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։Նախագահը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում միասին նոր հաջողություններ կգրանցեն՝ կյանքի կոչելով «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի» դրույթները։Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է նաև Ֆրանսիայի դեսպանատուն և շնորհավորել արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շնորհավորել է Մակրոնին և Հայաստան հրավիրել նրան։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39703020_164:0:1584:1065_1920x0_80_0_0_4498fc5d19a3dcae4e9668856c7de8ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահագն խաչատուրյան, ֆրանսիա, էմանուել մակրոն
հայաստան, վահագն խաչատուրյան, ֆրանսիա, էմանուել մակրոն
Բարձր ենք գնահատում քաղաքական երկխոսությունը. ՀՀ նախագահն ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
11:58 14.07.2022 (Թարմացված է: 13:34 14.07.2022) Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ ՀՀ–ն կարևորում է Ֆրանսիայի ներգրավվածությունը ԼՂ կարգավորման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուղերձը հրապարակվել է նախագահի
պաշտոնական կայքում։
«Հայաստանը բարձր է գնահատում մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կարևորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,–ասել է Խաչատուրյանը։
Նախագահը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում միասին նոր հաջողություններ կգրանցեն՝ կյանքի կոչելով «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի» դրույթները։
Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է նաև Ֆրանսիայի դեսպանատուն և շնորհավորել արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
նույնպես շնորհավորել է Մակրոնին և Հայաստան հրավիրել նրան։