https://arm.sputniknews.ru/20220701/sevana-ltshi-makardaky-5-smvov-catsr-e-nakhvord-tarva-hulisi-1i-cucanishic-44514602.html
Սևանա լճի մակարդակը 5 սմ–ով ցածր է նախորդ տարվա հուլիսի 1–ի համեմատ
Սևանա լճի մակարդակը 5 սմ–ով ցածր է նախորդ տարվա հուլիսի 1–ի համեմատ
Sputnik Արմենիա
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը շեշտում է, որ կառավարության համար Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը առաջանահերթություն են։ 01.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-01T13:49+0400
2022-07-01T13:49+0400
2022-07-01T14:20+0400
հակոբ սիմիդյան
նախարար
սևանա լիճ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/01/28137748_0:120:1280:840_1920x0_80_0_0_ee5fd47e819256af27dfb46760d76a3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սևանա լճի մակարդակը 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 5 սմ–ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։Լճի մակարդակն այսօրվա տվյալով 1900.74 մ է, իսկ 2021 թվականի հուլիսի 1-ին այն 1900.79 մ էր։«Արփա–Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը (այդ թվում` ստորերկրյա ներհոսքը) հունիսի 30-ի դրությամբ օրական կազմում է 0.374 մլն խմ, իսկ Հրազդան ՀԷԿ–ի ուղղաթեք ջրանցքով Սևանա լճից ջուր բաց չի թողնվել»,– տեղեկացնում են նախարությունից։Սևանը իջել է 18 սմ-ով. ի՞նչ անել դեֆիցիտը փակելու և լճի ջրային պաշարները խնայելու համարEU4Sevan ծրագրի շրջանակներում տեղի ունեցող «Ջանքերի միավորում` հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասաց` կառավարության համար Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը, ինչպես նաև դրա կայուն օգտագործումն առաջանահերթություն է։EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելն ընդգծեց, որ Սևանա լիճը խմելու ջրի, ոռոգման ջրի ևհիդրոէներգիայի արտադրության աղբյուր է, ինչպես նաև հայ բնակչության համար ծառայում է որպես հանգստի գոտի։ Նա նույնպես շեշտեց ՀՀ կառավարության կողմից կատարվող աշխատանքները, որոնք ուղղված են Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանը։Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն էլ նշեց, որ կան տարբեր հետազոտություններ, մշակված ծրագրեր և նախաձեռնություններ՝ կապված Սևանա լճի և նրա ջրբաժանի տարբեր կողմերի հետ։Հուլիսի 1-ից Սևանում կբացվեն հանրային լողափերըՆրա խոսքով` բոլոր նախագծերը (ինչպես նաև EU4Sevan-ը) ունեն ընդհանուր գաղափարներ` բարելավել լճերի էկոհամակարգի մասին գիտելիքները, հասկանալ բնությունը և կանխատեսել մարդածին գործունեության և կլիմայի փոփոխության ազդեցությունը լճի ջրբաժանում, փոխանցել այս տեղեկությունը շահագրգիռ կողմերին՝ գտնելու Սևանա լճի պաշտպանության լավագույն բնապահպանական ուղիները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/01/28137748_0:0:1280:960_1920x0_80_0_0_8b7f2c2475dd31009f1d143a9978ecdd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակոբ սիմիդյան, նախարար, սևանա լիճ, հայաստան
հակոբ սիմիդյան, նախարար, սևանա լիճ, հայաստան
Սևանա լճի մակարդակը 5 սմ–ով ցածր է նախորդ տարվա հուլիսի 1–ի համեմատ
13:49 01.07.2022 (Թարմացված է: 14:20 01.07.2022) ՀՀ շրջակա միջավայրի նախարարը շեշտում է, որ կառավարության համար Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը առաջանահերթություն են։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սևանա լճի մակարդակը 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 5 սմ–ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Լճի մակարդակն այսօրվա տվյալով 1900.74 մ է, իսկ 2021 թվականի հուլիսի 1-ին այն 1900.79 մ էր։
«Արփա–Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը (այդ թվում` ստորերկրյա ներհոսքը) հունիսի 30-ի դրությամբ օրական կազմում է 0.374 մլն խմ, իսկ Հրազդան ՀԷԿ–ի ուղղաթեք ջրանցքով Սևանա լճից ջուր բաց չի թողնվել»,– տեղեկացնում են նախարությունից։
EU4Sevan ծրագրի շրջանակներում տեղի ունեցող «Ջանքերի միավորում` հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասաց` կառավարության համար Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը, ինչպես նաև դրա կայուն օգտագործումն առաջանահերթություն է։
«Սևանա լիճը մեր երկրի համար կարևոր պատմամշակութային ու տնտեսական արժեք ունի, սակայն վերջին տասնամյակների ընթացքում ինտենսիվ և անկայուն օգտագործման պատճառով ջրի քանակն ու որակը զգալիորեն վատթարացել են։ Լիճը բազմաթիվ բնապահպանական մարտահրավերների է բախվում, նաև կենսաբազմազանության զգալի կորուստներ են լինում»,– նշեց Սիմիդյանը։
EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելն ընդգծեց, որ Սևանա լիճը խմելու ջրի, ոռոգման ջրի ևհիդրոէներգիայի արտադրության աղբյուր է, ինչպես նաև հայ բնակչության համար ծառայում է որպես հանգստի գոտի։ Նա նույնպես շեշտեց ՀՀ կառավարության կողմից կատարվող աշխատանքները, որոնք ուղղված են Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն էլ նշեց, որ կան տարբեր հետազոտություններ, մշակված ծրագրեր և նախաձեռնություններ՝ կապված Սևանա լճի և նրա ջրբաժանի տարբեր կողմերի հետ։
Նրա խոսքով` բոլոր նախագծերը (ինչպես նաև EU4Sevan-ը) ունեն ընդհանուր գաղափարներ` բարելավել լճերի էկոհամակարգի մասին գիտելիքները, հասկանալ բնությունը և կանխատեսել մարդածին գործունեության և կլիմայի փոփոխության ազդեցությունը լճի ջրբաժանում, փոխանցել այս տեղեկությունը շահագրգիռ կողմերին՝ գտնելու Սևանա լճի պաշտպանության լավագույն բնապահպանական ուղիները։