https://arm.sputniknews.ru/20220627/gjumrium-2-bardzrahark-shenq-kkarucen-um-hamar-en-nakhatesvats-bnakarannery-44236878.html
Գյումրիում 2 բարձրահարկ շենք կկառուցեն. ո՞ւմ համար են նախատեսված բնակարանները
Գյումրիում 2 բարձրահարկ շենք կկառուցեն. ո՞ւմ համար են նախատեսված բնակարանները
Sputnik Արմենիա
Բարեգործական ծրագիրը ֆինանսավորելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ 27.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-27T11:10+0400
2022-06-27T11:10+0400
2022-06-27T11:33+0400
հայաստան
գյումրի
շենք
պատերազմ
երկրաշարժ
հաշմանդամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/13/33422731_0:52:1080:660_1920x0_80_0_0_40557b4a6303e745962c1bdcbc9485ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայողների ու 1988-ի երկրաշարժից հետո առ այսօր անօթևան մնացած ընտանիքների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ 9-հարկանի երկու բնակելի շենք կկառուցվի Գյումրիում։ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ստորագրած որոշման համաձայն` բարեգործական ծրագրի ամբողջական արժեքը գնահատվել է 2 046 398 492 դրամ։Շինարարական աշխատանքները կիրականացնի «Ախուրյան Կոոպշին» ՍՊԸ-ն, որի հետ համապատասխան պայմանագիր է կնքվել 2022 թվականի մայիսի 11-ին։Ըստ որոշման` նոր շենքերը կկառուցվեն Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում։Ծրագրի մեկնարկը նախատեսված է 2022 թ. հունիսի 17-ին, ավարտը` 2024թ. մարտի 29-ին։Արզնի-Նոր Գեղի-Լուսակերտ 10կմ-ոց ճանապարհը հիմնանորոգվում է
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/13/33422731_66:0:1014:711_1920x0_80_0_0_a010a98aecb98053ce0ff087e5033cb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, շենք, պատերազմ, երկրաշարժ, հաշմանդամ
հայաստան, գյումրի, շենք, պատերազմ, երկրաշարժ, հաշմանդամ
Գյումրիում 2 բարձրահարկ շենք կկառուցեն. ո՞ւմ համար են նախատեսված բնակարանները
11:10 27.06.2022 (Թարմացված է: 11:33 27.06.2022) Բարեգործական ծրագիրը ֆինանսավորելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայողների ու 1988-ի երկրաշարժից հետո առ այսօր անօթևան մնացած ընտանիքների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ 9-հարկանի երկու բնակելի շենք կկառուցվի Գյումրիում։
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ստորագրած
որոշման համաձայն` բարեգործական ծրագրի ամբողջական արժեքը գնահատվել է 2 046 398 492 դրամ։
Շինարարական աշխատանքները կիրականացնի «Ախուրյան Կոոպշին» ՍՊԸ-ն, որի հետ համապատասխան պայմանագիր է կնքվել 2022 թվականի մայիսի 11-ին։
Ըստ որոշման` նոր շենքերը կկառուցվեն Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում։
«Շենքային համալիրը կկառուցվի Գյումրիում բնակվող` 44-օրյա պատերազմի հաշմանդամ զինծառայողների ու երկրաշարժից անօթևան մնացած, տնակներում բնակվող այն ընտանիքների համար, որոնք երբևէ փոխհատուցում չեն ստացել երկրաշարժի ժամանակ կորցրած իրենց տների դիմաց»,- ասված է փաստաթղթում։
Ծրագրի մեկնարկը նախատեսված է 2022 թ. հունիսի 17-ին, ավարտը` 2024թ. մարտի 29-ին։