https://arm.sputniknews.ru/20220621/alen-simvonjany-hajtararutjun-e-arel-artur-vanecjani-hrazharakani-dimumi-veraberjal-43895176.html
Ալեն Սիմոնյանը հայտարարություն է արել Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
Ալեն Սիմոնյանը հայտարարություն է արել Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը հիշեցրել է, թե ինչ ընթացակարգով է հրաժարականը համարվում ընդունված։ 21.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-21T16:11+0400
2022-06-21T16:11+0400
2022-06-21T16:14+0400
ալեն սիմոնյան
արթուր վանեցյան
հրաժարական
պատգամավոր
մանդատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992283_0:90:1600:990_1920x0_80_0_0_477036d92d05b456c6e084534a67f45c.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։Վանեցյանն այսօր հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, և այսպիսով դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ԱԺ նախագահը հիշեցրել է, թե ինչ ընթացակարգով է հրաժարականը համարվում ընդունված։Նշվում է նաև, որ արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
https://arm.sputniknews.ru/20220621/arman-sahakjan-mihran-pvoghvosjan-vov-kvercni-vanecjani-vajr-drats-mandaty-43887802.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992283_177:0:1600:1067_1920x0_80_0_0_3f37e6f1615db9c233f387f60c04ab45.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, արթուր վանեցյան, հրաժարական, պատգամավոր, մանդատ
ալեն սիմոնյան, արթուր վանեցյան, հրաժարական, պատգամավոր, մանդատ
Ալեն Սիմոնյանը հայտարարություն է արել Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
16:11 21.06.2022 (Թարմացված է: 16:14 21.06.2022) ԱԺ նախագահը հիշեցրել է, թե ինչ ընթացակարգով է հրաժարականը համարվում ընդունված։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
հայտարարությամբ է հանդես եկել։
Վանեցյանն այսօր հայտնել էր, որ
վայր է դնում պատգամավորական մանդատը, և այսպիսով դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։
ԱԺ նախագահը հիշեցրել է, թե ինչ ընթացակարգով է հրաժարականը համարվում ընդունված։
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը»,–ասված է Սիմոնյանի հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: