00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

...Արման Սահակյան, Միհրան Պողոսյան. ո՞վ կվերցնի Վանեցյանի վայր դրած մանդատը

© Sputnik / Asatur YesayantsՄիհրան Պողոսյան. արխիվային լուսանկար
Միհրան Պողոսյան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Բաժանորդագրվել
«Պատիվ ունեմ»-ի նոր անդամի հարցը լուծելուց հետո խմբակցությունը կանցնի արդեն նոր կազմից նոր ղեկավար ընտրելու գործին կա՛մ հին, կա՛մ նոր պատգամավոր դարձած անդամների շարքից։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հրաժարականից ու նրա ղեկավարած «Հայրենիք» կուսակցության` խորհրդարանական գործունեությունը դադարեցնելուց հետո «Պատիվ ունեմ»-ը պետք է որոշի ոչ միայն խմբակցության նոր անդամի, այլև նոր ղեկավարի ընտրության հարցը։

Ինչ վերաբերում է նոր անդամին, ապա Վանեցյանի մանդատը, ըստ Ընտրական օրենսգրքի, ստանալու իրավունք ունի նախընտրական ցուցակում հաջորդ համարը։ Իսկ հաջորդ համարը ծագումով գյումրեցի նախկին պատգամավոր ու նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է, որը 2021թ-ի արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ներկայացված էր արդեն որպես անկուսացական։

Եթե Մարտուն Գրիգորյանը հրաժարվի ընդունել Վանեցյանի հրաժարականից հետո թափուր մնացած մանդատը, ապա ցուցակում հաջորդը Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն է, որը 2021թ-ի արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկվել է որպես «Հայրենիք» կուսակցության անդամ։
Հաշվի առնելով վերոհիշյալ երկու փաստերն ու Վանեցյանի հայտարարությունը իր ղեկավարած կուսակցության` խորհրդարանական հարթակից հեռանալու մասին, Թեհմինա Վարդանյանը, թերևս, նույնպես խորհրդարան չի գնա։
Այս դեպքում, խմբակցության նոր անդամի հաջորդ թեկնածուն կլինի ՀՀԿ անդամ, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արմեն Սահակյանը` հայտնի ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդին։
Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
Եթե ինչ-ինչ պատճառներով նա էլ հրաժարվի մանդատից, ապա խմբակցությունը պետք է դիտարկի ՀՀԿ անդամ, ԴԱՀԿ նախկին պետ, հայտնի Միհրան Պողոսյանի թեկնածությունը։
Իսկ Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
Այլ կերպ ասած` խմբակցության ընտրությունն այս պահին այնքան էլ մեծ չէ, թեև դաշինքը ընտրության է գնացել 230 հոգանոց ցուցակով, որում հայտնի անձնանց հետ կան նաև հանրությանը գրեթե անծանոթ անուններ։

«Պատիվ ունեմ»-ի նոր անդամի հարցը լուծելուց հետո խմբակցությունը կանցնի արդեն նոր կազմից նոր ղեկավար ընտրելու գործին կա՛մ հին, կա՛մ նոր պատգամավոր դարձած անդամների շարքից։

Ի դեպ, ավելորդ չէ նշել նաև, որ խմբակցության ներկայիս 6-հոգանոց կազմից «Հայրենիք» կուսակցության անդամ է միայն Արթուր Վանեցյանը։ «Հայրենիք» կուսակցության անդամ Իշխան Զաքարյանը խմբակցությունից ամիսներ առաջ է հեռացել ու հիմա խորհրդարանի որևէ խմբակցությունում չընդգրված միակ պատգամավորն է։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։
Լրահոս
0