https://arm.sputniknews.ru/20220617/nikvolaj-patrushevy-erevanum-ashkhatanqajin-handipum-e-unecel--armen-grigvorjani-het-43651894.html
Նիկոլայ Պատրուշևը Երևանում աշխատանքային հանդիպում է ունեցել Արմեն Գրիգորյանի հետ
Նիկոլայ Պատրուշևը Երևանում աշխատանքային հանդիպում է ունեցել Արմեն Գրիգորյանի հետ
Sputnik Արմենիա
Առանձին ուշադրություն է դարձվել Ռուսաստանի կողմից Հայաստանի վառելիքաէներգետիկ համակարգի հուսալի աշխատանքի ապահովմանը։ 17.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-17T00:07+0400
2022-06-17T00:07+0400
2022-06-17T00:07+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
անվտանգության խորհուրդ
նիկոլայ պատրուշև
արմեն գրիգորյան
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43648248_0:101:1280:821_1920x0_80_0_0_f6e710dc4beb64b07878f7508f328814.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Երևանում աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան իր գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։«Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև ստեղծված դինամիկ, բովանդակային քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը, այդ թվում՝ բարձր մակարդակով, ընդգծելով, որ համագործակծության նոր խթան են հանդիսացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին Ռուսաստան կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ կայացած բանակցությունները»,-լրագրողներին հայտնել է ռուսաստանյան ԱԽ գրասենյակի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը։«Առանձին ուշադրություն է դարձվել Ռուսաստանի կողմից Հայաստանի վառելիքաէներգետիկ համակարգի հուսալի աշխատանքի ապահովմանը»,-հավելել է Անոշինը։Հիշեցնենք՝ հունիսի 17-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43648248_70:0:1205:851_1920x0_80_0_0_7e7ac977f398f0a08a2251ed671ec208.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), անվտանգության խորհուրդ, նիկոլայ պատրուշև , արմեն գրիգորյան, հայաստան, ռուսաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), անվտանգության խորհուրդ, նիկոլայ պատրուշև , արմեն գրիգորյան, հայաստան, ռուսաստան
Նիկոլայ Պատրուշևը Երևանում աշխատանքային հանդիպում է ունեցել Արմեն Գրիգորյանի հետ
Առանձին ուշադրություն է դարձվել Ռուսաստանի կողմից Հայաստանի վառելիքաէներգետիկ համակարգի հուսալի աշխատանքի ապահովմանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Երևանում աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան իր գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ, տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին։
«Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև ստեղծված դինամիկ, բովանդակային քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը, այդ թվում՝ բարձր մակարդակով, ընդգծելով, որ համագործակծության նոր խթան են հանդիսացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին Ռուսաստան կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ կայացած բանակցությունները»,-լրագրողներին հայտնել է ռուսաստանյան ԱԽ գրասենյակի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը։
Պատրուշևն ու Գրիգորյանը մանրամասն քննարկել են Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցությունը ԱԽ գրասենյակների գծով, ինչպես նաև ուժային ու իրավապահ կառույցների համագործակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության շահերից ելնելով։ Նշվել են հետագա ծրագրերը տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների անվտանգության ապահովման, կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության ուղղությամբ։
«Առանձին ուշադրություն է դարձվել Ռուսաստանի կողմից Հայաստանի վառելիքաէներգետիկ համակարգի հուսալի աշխատանքի ապահովմանը»,-հավելել է Անոշինը։
Հիշեցնենք՝ հունիսի 17-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։