https://arm.sputniknews.ru/20220613/-mahacel-e-rafajel-qvotanjjany-43333064.html
Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը
Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը
Sputnik Արմենիա
Քոթանջյանն ամիսներ անց կդառնար 80 տարեկան։ 13.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-13T10:16+0400
2022-06-13T10:16+0400
2022-06-13T15:06+0400
մահ
դերասան
ռաֆայել քոթանջյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43330614_0:0:1600:901_1920x0_80_0_0_29f142c8d935c47c62351893d6bf8839.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Մահացել է կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր և ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։Վաստակաշատ դերասանը ծնվել է 1942 թ-ի սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։ 1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։1964-1966 թվականներին Քոթանջյանը որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին Մոսկվայում հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի։1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ ՍիմոնյանըԽորհրդային կինոյի երկրպագուները Քոթանջյանին հիշում են «Հայֆիլմի» նկարահանած «Քաոս», «Տղամարդիկ», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», ինչպես նաև «Մոսֆիլմում» նկարահանված «Երեքի սրտերը», «Զվարճալի ուղևորություն», «Ծովահենների թագավորությունը» և այլ ֆիլմերում նրա մարմնավորած կերպարներով։1980 թվականին Ռաֆայել Քոթանջյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման, 2003 թվականին` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։2016 թվականից Քոթանջյանը Երևանի պատվավոր քաղաքացի է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43330614_37:0:1457:1065_1920x0_80_0_0_ab57aac7973349a131c9008278dab4c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, դերասան, ռաֆայել քոթանջյան
մահ, դերասան, ռաֆայել քոթանջյան
Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը
10:16 13.06.2022 (Թարմացված է: 15:06 13.06.2022) Քոթանջյանն ամիսներ անց կդառնար 80 տարեկան։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի –
Sputnik. Մահացել է կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր և ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։
Վաստակաշատ դերասանը ծնվել է 1942 թ-ի սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։ 1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։
1964-1966 թվականներին Քոթանջյանը որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին Մոսկվայում հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի։
1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։
Խորհրդային կինոյի երկրպագուները Քոթանջյանին հիշում են «Հայֆիլմի» նկարահանած «Քաոս», «Տղամարդիկ», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», ինչպես նաև «Մոսֆիլմում» նկարահանված «Երեքի սրտերը», «Զվարճալի ուղևորություն», «Ծովահենների թագավորությունը» և այլ ֆիլմերում նրա մարմնավորած կերպարներով։
1980 թվականին Ռաֆայել Քոթանջյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման, 2003 թվականին` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։
2016 թվականից Քոթանջյանը Երևանի պատվավոր քաղաքացի է։