00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում սկսել են ավելի քիչ խմել և ծխել, բայց ավելի շատ հարկ են հավաքել

© Photo : Avetis Ghazanchyan / official site of the State Revenue Committee of RAAՀսկիչ-դրամարկղային մեքենա
Հսկիչ-դրամարկղային մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Հսկիչ-դրամարկղային մեքենա
Բաժանորդագրվել
Ակցիզային հարկի գծով հարկային մուտքերը կրճատվել են նույնիսկ այն դեպքում, որ դրույքաչափերն աճել են։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանում 2021 թվականին հարկերի և տուրքերի հավաքագրումն աճել է 14,6%–ով։ Այս մասին ասվում է 2021 թվականի ՀՀ պետբյուջեի կատարման մասին հաշվետվությունում։ Ընդհանուր առմամբ 1 տրլն 684 մլրդ դրամ եկամուտ է հավաքվել:
ԱԱՀ–ի մասով մուտքերը կազմել են 556 մլրդ դրամ կամ 18%–ով շատ, քան 2020 թվականին։ Միևնույն ժամանակ մուտքերի աճի վրա երեք գործոն է ազդել։
Նախ` գնաճը, որը 2021 թվականին կազմել է 7,2% (եթե վերցնենք 2021 թվականի հունվար–դեկտեմբերը և 2020 թվականի նույն ժամանակահատվածը)։ 2021 թվականին գնաճն ավելի բարձր է եղել նախորդ տարիների համեմատ, ընդ որում` ներմուծված ապրանքների համար այն կազմել է շուրջ 11%։ ԱԱՀ–ի նշված 18% աճի 7,2%–ը գնաճի հաշվին է եղել (քանի որ ԱԱՀ է գանձվում վաճառքից, այսինքն` կախված է ապրանքի գնից)։ 5,7%–ը բաժին է ընկել տնտեսական աճին, ևս 5,9%–ը` հավաքագրման կատարելագործմանը։
Ակցիզային հարկի մասով մուտքերը կազմել են 113,1 մլրդ դրամ` 2020 թվականի համեմատ նվազելով 8,4%–ով։ Հիմնական պատճառը սպառման կրճատումն է։ Մասնավորապես օղու արտադրությունը ՀՀ–ում կրճատվել է 14%–ով, ներմուծումը` 32,7% (այժմ տեղական և ներմուծվող օղու հարաբերակցությունը հայկական շուկայում մոտավորապես 50/50 է)։ Ծխախոտի արտադրությունն ու ներմուծումը կրճատվել են մոտավորապես 13% և 16%–ով (ծխախոտի շուկայում գերակշիռ մասը կազմում է տեղական արտադրությունը` ավելի քան 90/10 հարաբերակցությամբ)։ Ընդ որում` դա տեղի է ունեցել նախքան սահմանափակումները (խանութում ծխախոտ չցուցադրելու պահանջը սկսեց գործել 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ սրճարաններում և ռեստորաններում ծխելն արգելող սահմանափակումները` մարտի 15-ից)։ Մուտքերը նվազել են նույնիսկ այն դեպքում, որ ծխախոտի և օղու ակցիզային հարկը տարեկան մոտ 15% աճ է արձանագրում` ԵԱՏՄ մյուս երկրների տոկոսադրույքներին մոտեցնելու համար։
Շահութահարկի գծով հավաքագրվել է 158,6 մլրդ դրամ, ինչը 2020 թվականի համեմատ շատ է 6,6%–ով։ Մուտքերի աճը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ II կիսամյակում բիզնեսին շահութահարկի մարումների հետաձգում է տրվել (որպես աջակցություն կորոնավիրուսային ճգնաժամի ժամանակ)։ Այդ պատճառով այն գումարները, որոնք բիզնեսը պետք է վճարեր 2020 թվականին, վճարել է 2021 թվականին։
426,3 մլրդ դրամ ապահովվել է եկամտահարկի հաշվին, ինչը 2020 թվականի համեմատ շատ է մոտավորապես 3,6%–ով, դա հիմնականում տեղի է ունեցել միջին աշխատավարձի բարձրացման և գրանցված աշխատատեղերի հաշվին։
Մաքսատուրքերի գծով հավաքագրվել է 84,8 մլրդ դրամ կամ 24,3%–ով շատ, քան 2020 թվականին։ Մուտքերի աճը պայմանավորված է հիմնականում 2021 թվականին ԵԱՏՄ երկրներ ապրանքների ներմուծման ավելացմամբ (Հայաստանը ստանում է ԵԱՏՄ–ում երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից գանձվող տուրքերի 1,22%–ը)։
Միևնույն ժամանակ նվազել են Հայաստան ֆիզիկական անձանց մասով իրականացվող ներմուծումներից ստացվող մուտքերը, ինչը կապված է մեքենաների ներմուծման 40% կրճատմամբ (երբ Հայաստանում մեքենաների ներմուծման տուրքերը հավասարվեցին եվրասիականին, և Հայաստանի տարածքով ԵԱՏՄ մեքենաներ ներկրելու իմաստը վերացավ)։ Այդ տուրքերի տեսակարար կշիռը ընդհանուր մուտքերում այդքան էլ մեծ չէ (շուրջ 0,5%), սակայն մեքենաների ներմուծման կրճատումը հատկանշական է (ինչը սպասելի էր)։
Մետաղների արդյունահանման համար ռոյալթիի գծով հավաքագրումն աճել է 20%–ով` մինչև 52.6 մլրդ դրամ։ Բացի այդ, ևս 24,6 մլրդ դրամի մուտք է եղել պղնձի և մոլիբդենի խտանյութերի արդյունահանումից և վաճառքից ստացված լրացուցիչ տուրքերի հաշվին (այս տարի նոր բանաձևով ուզում են միավորել տուրքն ու ռոյալթին)։
Լրահոս
0