https://arm.sputniknews.ru/20220529/prkararnery-getum-42577191.html
Փրկարարները հայտնաբերել են Հաղարծինի մոտ գետն ընկած 29-ամյա երիտասարդի դին
Փրկարարները հայտնաբերել են Հաղարծինի մոտ գետն ընկած 29-ամյա երիտասարդի դին
Sputnik Արմենիա
Հաղարծին գյուղի մոտ աղջիկն ու տղան գետն են ընկել, տղան չի փրկվել։ 29.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-29T09:19+0400
2022-05-29T09:19+0400
2022-05-30T17:51+0400
դիակ
գետ
փրկարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1d/42577260_0:0:710:400_1920x0_80_0_0_a1ef3108f1767a1b41485a83f5e8372e.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում աղջիկը մոտ 5 մ բարձրությունից ընկել է գետը, այնուհետև ինքնուրույն դուրս եկել։Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, քաղաքացին ինքնուրույն դուրս է եկել գետից, սակայն չի գտնում ընկերոջը և կասկածում է, որ վերջինս նույնպես ընկել է գետը։Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ գետի երկայնքով (մոտ 10 կմ) և հարակից տարածքներում իրականացրել են որոնողական աշխատանքներ:Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:06։00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։07։20-ին փրկարարները գետում հայտնաբերել են Վ․ Բ․ Ս․-ի (ծնված 1993 թ.) դին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1d/42577260_69:0:602:400_1920x0_80_0_0_1f9fbc5ef424390527af0fc9fcb9423c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիակ, գետ, փրկարար
Փրկարարները հայտնաբերել են Հաղարծինի մոտ գետն ընկած 29-ամյա երիտասարդի դին
09:19 29.05.2022 (Թարմացված է: 17:51 30.05.2022) Հաղարծին գյուղի մոտ աղջիկն ու տղան գետն են ընկել, տղան չի փրկվել։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում աղջիկը մոտ 5 մ բարձրությունից ընկել է գետը, այնուհետև ինքնուրույն դուրս եկել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, քաղաքացին ինքնուրույն դուրս է եկել գետից, սակայն չի գտնում ընկերոջը և կասկածում է, որ վերջինս նույնպես ընկել է գետը։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ գետի երկայնքով (մոտ 10 կմ) և հարակից տարածքներում իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
06։00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
07։20-ին փրկարարները գետում հայտնաբերել են Վ․ Բ․ Ս․-ի (ծնված 1993 թ.) դին։