https://arm.sputniknews.ru/20220525/turqiaji-artgvortsnakharary-15-tarva-yntacqum-arajin-angam-israjel-e-ajcelum-42452382.html
Թուրքիայի արտգործնախարարը 15 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայել է այցելում
Թուրքիայի արտգործնախարարը 15 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայել է այցելում
Sputnik Արմենիա
Կողմերը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները, որպեսզի իսրայելական ավիաընկերություններին թույլատրեն Թուրքիա թռչել և վերականգնել համատեղ տնտեսական... 25.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-25T16:24+0400
2022-05-25T16:24+0400
2022-05-25T17:18+0400
իսրայել
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38451525_0:97:1600:997_1920x0_80_0_0_f0b603351f4125ab025b69bb74272ec9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հանդիպել է թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ. սա 15 տարվա ընթացքում Թուրքիայի արտգործնախարարի առաջին այցն է այդ երկիր։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում հայտնել է Լապիդը։«Պարո՛ն նախարար, մենք չենք ձևացնի, որ մեր հարաբերություններում վերելքներ և վայրէջքներ չեն եղել։ Սակայն մենք հիշում ենք, որ Թուրքիան առաջին մուսուլմանական երկիրն էր, որը դեռ 1949 թվականին ճանաչեց Իսրայելը։ Եվ մենք միշտ կարողացել ենք վերադառնալ երկխոսության ու համագործակցության։ Երկար պատմություն ունեցող ժողովուրդները միշտ գիտեն՝ ինչպես փակել հին էջն ու բացել նորը։ Դա այն է, ինչ մենք անում ենք այսօր», - ասել է Լապիդը։Կողմերը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները, որպեսզի իսրայելական ավիաընկերություններին թույլ տան Թուրքիա թռչել և վերականգնել համատեղ տնտեսական հանձնաժողովի գործունեությունը։Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները վերջին անգամ սրվեցին 2010 թ. մայիսի 31-ին, երբ իսրայելական ուժերը հարձակում գործեցին Գազայի հատվածը ճեղքել փորձող թուրքական նավի վրա: Գրոհի հետևանքով սպանվեց Թուրքիայի 9 քաղաքացի:
իսրայել
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38451525_71:0:1530:1094_1920x0_80_0_0_ef7fcc6d4b2335914079b07cd585c8d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, թուրքիա
Թուրքիայի արտգործնախարարը 15 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայել է այցելում
16:24 25.05.2022 (Թարմացված է: 17:18 25.05.2022) Կողմերը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները, որպեսզի իսրայելական ավիաընկերություններին թույլատրեն Թուրքիա թռչել և վերականգնել համատեղ տնտեսական հանձնաժողովի գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հանդիպել է թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ. սա 15 տարվա ընթացքում Թուրքիայի արտգործնախարարի առաջին այցն է այդ երկիր։ Այս մասին,
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում հայտնել է Լապիդը։
«Պարո՛ն նախարար, մենք չենք ձևացնի, որ մեր հարաբերություններում վերելքներ և վայրէջքներ չեն եղել։ Սակայն մենք հիշում ենք, որ Թուրքիան առաջին մուսուլմանական երկիրն էր, որը դեռ 1949 թվականին ճանաչեց Իսրայելը։ Եվ մենք միշտ կարողացել ենք վերադառնալ երկխոսության ու համագործակցության։ Երկար պատմություն ունեցող ժողովուրդները միշտ գիտեն՝ ինչպես փակել հին էջն ու բացել նորը։ Դա այն է, ինչ մենք անում ենք այսօր», - ասել է Լապիդը։
Նա նշել է, որ «նույնիսկ համավարակի և նույնիսկ քաղաքական լարվածության պայմաններում երկու երկրների տնտեսական համագործակցությունը մշտապես աճել է» և նախորդ տարի «այդ համագործակցությունն աննախադեպ թափ է առել»։
Կողմերը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները, որպեսզի իսրայելական ավիաընկերություններին թույլ տան Թուրքիա թռչել և վերականգնել համատեղ տնտեսական հանձնաժողովի գործունեությունը։
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները վերջին անգամ սրվեցին 2010 թ. մայիսի 31-ին, երբ իսրայելական ուժերը հարձակում գործեցին Գազայի հատվածը ճեղքել փորձող թուրքական նավի վրա: Գրոհի հետևանքով սպանվեց Թուրքիայի 9 քաղաքացի: