00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անկարան ու ՄԱԿ-ը քննարկում են հացահատիկով բեռնված ուկրաինական նավերի միջանցքների հարցը

© Sputnik / Aram NersesyanՀացահատիկ
Հացահատիկ - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2022
Բաժանորդագրվել
Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսն ավելի վաղ առաջարկել էր ստեղծել երկրների կոալիցիա, որը կզբաղվի ուկրաինական հացահատիկի մատակարարման ապաարգելափակմամբ։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Թուրքիան ու ՄԱԿ-ը դեռ քննարկում են հացահատիկով բեռնված ուկրաինական նավերի համար միջանցքների ապահովման հարցերը, որոշումը դեռ չի ընդունվել: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է իրավիճակին ծանոթ դիվանագիտական աղբյուրը։
Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսն ավելի վաղ առաջարկել էր ստեղծել երկրների կոալիցիա, որը կզբաղվի ուկրաինական հացահատիկի մատակարարման ապաարգելափակմամբ։ Լանդսբերգիսի կարծիքով՝ հացահատիկի արտահանման միակ գործնական տարբերակը Օդեսայի միջոցով է։ Նրա ծրագիրը նաև կպահանջի ականազերծել Սև ծովի հատվածներն ու պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ։ Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը կողմ է եղել կոալիցիա ստեղծելու գաղափարին։
«Դեռ ՄԱԿ-ի հետ քննարկումներ են ընթանում, ոչ մի որոշում չի ընդունվել», - հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հիշեցրել է, որ Ուկրաինային ու ՌԴ-ին բաժին է ընկնում ցորենի ու գարու համաշխարհային արտադրության 30 տոկոսը, եգիպտացորենի հինգերորդ մասն ու արևածաղկի ձեթի կեսից ավելին: Այդ երկու երկրներից արտահանվող հացահատիկը կերակրում է աշխարհի ամենաաղքատ մարդկանց։ ՌԴ-ին և Ուկրաինային բաժին է ընկնում 45 ամենաքիչ զարգացած երկրներ ներկրվող ցորենի ավելի քան մեկ երրորդը։
Արևմտյան երկրները պնդում են, որ սննդամթերքի դեֆիցիտի ու դրանց գների աճի մեջ մեղավոր է Ռուսաստանը, որն արգելափակում է ուկրաինական Սևծովյան նավահանգիստները: Ռուսական իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները։
Լրահոս
0