https://arm.sputniknews.ru/20220523/metrvojum-akciaji-zhamanak-2-erekhaji-tsetselu-depqvov-qrgvorts-e-harucvel-pastaban-42362507.html
Մետրոյում ակցիայի ժամանակ 2 երեխայի ծեծելու դեպքով քրգործ է հարուցվել. փաստաբան
Մետրոյում ակցիայի ժամանակ 2 երեխայի ծեծելու դեպքով քրգործ է հարուցվել. փաստաբան
Sputnik Արմենիա
Փաստաբանը հայտնում է, որ երեխաների հեռախոսը վերցրել են և նրանց զանգի հնարավորություն չեն տվել։ 23.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-23T15:39+0400
2022-05-23T15:39+0400
2022-05-23T15:52+0400
մետրո
բողոքի ակցիա
անչափահաս
ծեծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36717695_0:57:1100:676_1920x0_80_0_0_2baa2185e97bda368d8463c4953c7372.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Օրեր առաջ Երևանի մետրոպոլիտենում անհնազանդության ակցիա իրականացրած երկու երեխաներին մետրոպոլիտենի աշխատակիցների կողմից խոշտանգելու դեպքով քրգործ է հարուցվել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։Փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Բարեկամություն» կայարանում. անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնողներից երկուսին մետրոպոլիտենի ոստիկանության բաժնի աշխատակիցներն իրենց բաժին են տարել։«Երեխաների հեռախոսը վերցրել, անջատել են, իսկ վերջիններս ասել են, թե գիտեն իրենց իրավունքները, որ զանգի, ինչպես նաև փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորություն ունեն։ Ոստիկանը վրդովվել է և ասել, թե ինչ իրավունքների մասին է խոսքը` գալուց առաջ պետք է մտածեին այդ մասին։ Դրանից հետո էլ խոշտանգել են երեխաներին»,- ասաց փաստաբանը։Հավելենք, որ քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, այն է՝ խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, երկու կամ ավելի անչափահաս անձանց նկատմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36717695_62:0:1039:733_1920x0_80_0_0_483d9369ddc62626d5fde5d5d2bf6538.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մետրո, բողոքի ակցիա, անչափահաս, ծեծ
մետրո, բողոքի ակցիա, անչափահաս, ծեծ
Մետրոյում ակցիայի ժամանակ 2 երեխայի ծեծելու դեպքով քրգործ է հարուցվել. փաստաբան
15:39 23.05.2022 (Թարմացված է: 15:52 23.05.2022) Փաստաբանը հայտնում է, որ երեխաների հեռախոսը վերցրել են և նրանց զանգի հնարավորություն չեն տվել։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Օրեր առաջ Երևանի մետրոպոլիտենում անհնազանդության ակցիա իրականացրած երկու երեխաներին մետրոպոլիտենի աշխատակիցների կողմից խոշտանգելու դեպքով քրգործ է հարուցվել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։
«Հաղորդում էր ներկայացվել հանցագործության վերաբերյալ, կապված ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից 2 անչափահաս երեխաների ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ։ Քննիչի կողմից տրվել էր դատաբժշկի ուղեգիր, ֆիքսվել էին երեխաների կողմից ստացված մարմնական վնասվածքները։ Դեպքով քրգործ է հարուցվել»,- գրել է Շխիմյանը։
Փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Բարեկամություն» կայարանում. անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնողներից երկուսին մետրոպոլիտենի ոստիկանության բաժնի աշխատակիցներն իրենց բաժին են տարել։
«Երեխաների հեռախոսը վերցրել, անջատել են, իսկ վերջիններս ասել են, թե գիտեն իրենց իրավունքները, որ զանգի, ինչպես նաև փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորություն ունեն։ Ոստիկանը վրդովվել է և ասել, թե ինչ իրավունքների մասին է խոսքը` գալուց առաջ պետք է մտածեին այդ մասին։ Դրանից հետո էլ խոշտանգել են երեխաներին»,- ասաց փաստաբանը։
Հավելենք, որ քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, այն է՝ խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, երկու կամ ավելի անչափահաս անձանց նկատմամբ։