00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բեռնաթափել Երևանը և ոչ միայն․ Հայաստանը կդիմանա՞ զբոսաշրջիկների հոսքին

© Sputnik / Asatur YesayantsԶբոսաշրջիկներ
Զբոսաշրջիկներ - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Բաժանորդագրվել
Հայաստանը պահանջված է դարձել որպես անվտանգության բարձր մակարդակ ունեցող երկիր։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշել է այն հիմնական գործոնները, որոնց վրա պետք է աշխատել դրական դինամիկան պահպանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանը պատրաստ է մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունել. դրա համար առկա են բոլոր պայմանները՝ բավական զարգացած ենթակառուցվածք և ծառայությունների ոլորտ, ինչպես նաև հարուստ պատմամշակութային ժառանգություն։ Այդուհանդերձ, երկիրը դեռ բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու, որպեսզի այցելուների թիվը ոչ միայն պահպանվի, այլև բազմապատկվի։ Այս համատեքստում զբոսաշրջային ոլորտը հայեցակարգային փոփոխությունների կարիք ունի։ Այս կարծիքին է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում Հայաստանը ռուսաստանցիների զբոսաշրջային այցելությունների ցուցանիշներով առաջատար է դարձել։ OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության տվյալներով՝ մեր երկիրը գլխավորում է ամառային սեզոնի ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունների ցուցակը։ Երկիրը «գայթակղում է» իր անվտանգությամբ և մի շարք պահանջված ծառայությունների և ապրանքների հարաբերական էժանությամբ։
ՌԴ-ն դուրս է գալիս Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունից. UNWTO-ն հաստատել է
Ապրեսյանի խոսքով՝ այդ ցուցանիշներն իրեն չեն զարմացնում, քանի որ Հայաստանը միշտ էլ գրավել է հենց ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա նշեց, որ 2022 թվականին երկիրը տեսականորեն կարող է ընդունել նույնքան հյուր, որքան ռեկորդային 2019 թվականին։

«2019 թվականին այցելուների թիվը հասել էր մեզ համար աննախադեպ` մոտ 1,9 միլիոն մարդու։ Ներկայիս ենթակառուցվածքը մեզ դա թույլ է տալիս։ Սակայն դա բավարար չէ արդյունքը պահպանելու համար»,- ասում է է Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ ոլորտը պետության մակարդակով արմատական փոփոխությունների կարիք ունի։ Առաջին հերթին, նրա կարծիքով, պետք է խմբագրել Զբոսաշրջության մասին գործող օրենքը, ինչը ենթադրում է էքսկուրսավարների, տուրօպերատորների, գործակալների պարտադիր լիցենզավորման պահանջների սահմանում:
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ զբոսաշրջիկը մեր երկրից դժգոհ մեկնի։ Իսկ պահել ու ստիպել երկրորդ անգամ վերադառնալ` կարելի է միայն սպասարկման բարձր մակարդակով»,- ասաց Ապրեսյանը։
ՀՀ-ում 2-րդ անգամ կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022»-ը. մրցույթը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը
Հաջորդ քայլը պետք է լինի ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև Երևանի բեռնաթափումը ՝ որպես զբոսաշրջիկների համար միակ հիմնային կանգառ։ Նա կարծում է, որ հիմնային կարող են դառնալ նաև Գյումրին, Վանաձորը։ Բացի այդ, անհրաժեշտ է զարգացնել նաև Երևանի արվարձանները։
Փորձագետը վստահ է, որ ճիշտ պլանավորման և ենթակառուցվածքների ստեղծման դեպքում այցելուն ցանկություն կուզենա կանգ առնելու ոչ միայն Երևանում, այլև Աշտարակում, Էջմիածնում, Արմավիրում:

«Կարևոր է բեռնաթափել Երևանը, այլ քաղաքներում և գյուղերում զբոսաշրջիկների կանգառների նոր կետեր ստեղծել։ Սակայն այդ վայրերում պետք է կառուցվեն հյուրանոցներ, զվարճանքի կենտրոններ»,- ասում է նա։

Ապրեսյանը Հայաստանի համար գերակա է համարում նաև երկրի դիրքավորումն ու բրենդավորումը։ Կարևոր է բացատրել, որ Հայաստանում հանգիստը ոչ միայն մատչելի է, այլև որակյալ։ Նա նաև կոչ է անում զարգացնել կազմակերպված զբոսաշրջային այցերը (երբ մարդիկ գալիս են գործակալությունների միջոցով՝ նախապես կազմված երթուղիներով,- խմբ.) և չբավարարվել միայն անհատական փաթեթներով։
Հիշեցնենք, որ 2022 թվականի առաջին եռամսյակում մեր երկիր է ժամանել 250 798 զբոսաշրջիկ, ինչը 3 անգամ ավելին է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում։ 2021 թվականի արդյունքներով` Հայաստան է ժամանել ընդամենը 816 660 զբոսաշրջիկ։ Հիմնական հոսքը ձևավորել են զբոսաշրջիկները Ռուսաստանից (375 930), Իրանից (85 310), Վրաստանից (57 713) և ԱՄՆ-ից (30 494): Զբոսաշրջային ակտիվության տեսանկյունից ամենահաջողը օգոստոսն է եղել, երբ Հայաստան էր ժամանել 143 168 զբոսաշրջիկ։ Ամենապասիվ ամիսը հունվարն է եղել։ Այդ ամսին մեր երկիր է այցելել ընդամենը 23 345 մարդ։
2016թ-ին Հայաստան է ժամանել 1 290 810 մարդ, 2017թ-ին այդ ցուցանիշն ավելացել է՝ հասնելով 1 565 167-ի ։ 2018թ-ին ՀՀ է այցելել 1 687 285, 2019-ին՝ 1 926 353 մարդ։
2020 թ-ին կորոնավիրուսային համավարակի պատճառով այցելուների թիվը կրճատվել էր 6 անգամ՝ ընդամենը 375 216 մարդ:
Լրահոս
0