https://arm.sputniknews.ru/20220519/hh-ishkhanutjunnery-kyndlajnen-aporini-gujq-dzerq-berats-stugman-entaka-andzanc-canky-42227390.html
ՀՀ իշխանությունները կընդլայնեն ապօրինի գույք ձեռք բերած, ստուգման ենթակա անձանց ցանկը
ՀՀ իշխանությունները կընդլայնեն ապօրինի գույք ձեռք բերած, ստուգման ենթակա անձանց ցանկը
Sputnik Արմենիա
Առաջարկվում է նաև լիազորություններ տալ քննչական մարմնին՝ սեփական նախաձեռնությամբ մի խումբ անձանց նկատմամբ վարույթ սկսելու համար: 19.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-19T12:10+0400
2022-05-19T12:10+0400
2022-05-21T14:17+0400
ապօրինի
գույք
բռնագանձում
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42312508_0:65:800:516_1920x0_80_0_0_e72593db1d1ff177d8818f76719dad64.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները մտադիր են ընդլայնել այն պաշտոնյաների ցանկը, թե ում կարող են ստուգել ապօրինի գույք ձեռք բերելու մասով:ՀՀ կառավարության առաջարկով հրավիրված ԱԺ արտահերթ նիստում գլխավոր դատախազի տեղակալ, հարցը զեկուցող Սրբուհի Գալյանը ներկայացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։Նա ընդգծեց, որ «պաշտոնատար անձ» հասկացության շրջանակը պետք է ընդլայնել։«Առաջարկվում է դրանում, բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից, ներառել նաև հանրային ծառայության մասին օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց։ Վարույթ իրականացնող մարմնի համար առաջարկվում է նաև նախատեսել լիազորություն, որպեսզի իրավասու մարմինը հնարավորություն ունենա փոքրաթիվ դեպքերում սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրության վարույթ, իհարկե, որոշակի խումբ անձանց նկատմամբ»,- նշեց Գալյանը և հավելեց` այդ դեպքում էլ խոսքը պաշտոնատար անձանց մասին է։Նա ընդգծեց, որ հաշվի առնելով այն, որ նախատեսվող լիազորությունները կարող են պահանջել որոշակի լրացուցիչ ռեսուրսների ներգրավում, կարող են նաև ժամանակատար դարձնել ուսումնասիրությունների իրականացումը։ Նախատեսվում է ավելացնել ուսումնասիրության համար օրենքով նախատեսված ժամկետը` 2-ից դարձնելով 3 տարի։Առաջարկվում է ևս մեկ փոփոխություն կատարել` համաձայն որի, վարույթ իրականացնող մարմնին պետք է հնարավորություն ընձեռվի որևէ գույքի շուկայական արժեքի չափով գումար պահանջելու փոխարեն պահանջել ձեռքբերման արժեքի չափով գումար։Նա նաև շեշտեց, որ այդ սկզբունքը կաշխատի նաև այն ժամանակ, երբ գույքը գտնվում է արտասահմանում։ Ընդ որում, քաղաքացիները կարող են իրենք ներկայացնել գնահատման շուկայական արժեքը։2020թ. ապրիլի 15-ին ՀՀ խորհրդարանն ընդունեց ապօրինի հարստացած քաղաքացիների այն գույքի բռնագանձման մասին օրինագիծը, որի արժեքը գերազանցում է 100 հազար դոլարը, ու որը ձեռք է բերվել ստուգումից առավելագույնը 10 տարի առաջ։ Բացառիկ դեպքերում, ծանրակշիռ ապացույցների առկայության պարագայում հետաքննությունը կարող է ազդել 1991 թվականից ի վեր ընկած ժամանակահատվածի վրա։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը դիմեց Գալյանին և ընդգծեց, որ իրեն հետաքրքիր է ապօրինի ծագման այն կապիտալը, որը դուրս է բերվել երկրից։ Նա օրինակ բերեց այն, որ վերջերս տեղեկություններ սկսեցին շրջանառվել, թե ԱՄՆ-ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց է սկսվել։ Պատգամավորը հարցրեց՝ եթե պարզվի, որ իրոք ապօրինի կերպով ձեռք բերված գույք է, ապա ի՞նչ մեխանիզմով է այդ ամենը վերադարձվելու Հայաստան։ Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը կխստացվի. գործերը դատարանում կասեցվում են«Այդ անձանց մասով քննարկումները ԱՄՆ գործընկերների հետ սկսվել են ավելի վաղ, քան ստորաբաժանման կազմավորումն էր, այսինքն 2019 թ–ից քրեական գործի շրջանակում համապատասխան հարցումներ են ուղարկվել տարբեր երկրներ։ ԱՄՆ գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնելու ՀՀ–ին այս հարցում։ Գույքի վերադարձման մասով էլ դեռ վաղ է խոսել, քանի որ այդ պետությունում դեռ որոշակի գործընթացներ պետք է իրականացվեն։ Վերադարձի մասով քննարկումներ այսօր տեղի են ունենում»,– նշեց Գալյանը։Հիշեցնենք` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն` ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն դրամը: Շուկայական արժեքում հաշվարկվում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից, անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42312508_124:32:793:534_1920x0_80_0_0_6e6184b617510cfbeb7fd4df367625d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ապօրինի, գույք, բռնագանձում, հայաստան
ապօրինի, գույք, բռնագանձում, հայաստան
ՀՀ իշխանությունները կընդլայնեն ապօրինի գույք ձեռք բերած, ստուգման ենթակա անձանց ցանկը
12:10 19.05.2022 (Թարմացված է: 14:17 21.05.2022) Առաջարկվում է նաև լիազորություններ տալ քննչական մարմնին՝ սեփական նախաձեռնությամբ մի խումբ անձանց նկատմամբ վարույթ սկսելու համար:
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները մտադիր են ընդլայնել այն պաշտոնյաների ցանկը, թե ում կարող են ստուգել ապօրինի գույք ձեռք բերելու մասով:
ՀՀ կառավարության առաջարկով հրավիրված ԱԺ արտահերթ նիստում գլխավոր դատախազի տեղակալ, հարցը զեկուցող Սրբուհի Գալյանը ներկայացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
Նա ընդգծեց, որ «պաշտոնատար անձ» հասկացության շրջանակը պետք է ընդլայնել։
«Առաջարկվում է դրանում, բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից, ներառել նաև հանրային ծառայության մասին օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց։ Վարույթ իրականացնող մարմնի համար առաջարկվում է նաև նախատեսել լիազորություն, որպեսզի իրավասու մարմինը հնարավորություն ունենա փոքրաթիվ դեպքերում սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրության վարույթ, իհարկե, որոշակի խումբ անձանց նկատմամբ»,- նշեց Գալյանը և հավելեց` այդ դեպքում էլ խոսքը պաշտոնատար անձանց մասին է։
Նա ընդգծեց, որ հաշվի առնելով այն, որ նախատեսվող լիազորությունները կարող են պահանջել որոշակի լրացուցիչ ռեսուրսների ներգրավում, կարող են նաև ժամանակատար դարձնել ուսումնասիրությունների իրականացումը։ Նախատեսվում է ավելացնել ուսումնասիրության համար օրենքով նախատեսված ժամկետը` 2-ից դարձնելով 3 տարի։
Առաջարկվում է ևս մեկ փոփոխություն կատարել` համաձայն որի, վարույթ իրականացնող մարմնին պետք է հնարավորություն ընձեռվի որևէ գույքի շուկայական արժեքի չափով գումար պահանջելու փոխարեն պահանջել ձեռքբերման արժեքի չափով գումար։
«Խոսքը միայն այն դեպքերի մասին է, երբ այդ գույքի շուկայական արժեքի պարզումն անհնար կլինի։ Այդ հանգամանքը վարույթ իրականացնող մարմինը չի կարող որոշել։ Այդ մասին պետք է փաստի համապատասխան գիտելիք ունեցող մասնագետը։ Նախագծով նախատեսվում է նաև որոշակի տեխնիկական փոփոխություն իրականացնել»,- ասաց գլխավոր դատախազի տեղակալը։
Նա նաև շեշտեց, որ այդ սկզբունքը կաշխատի նաև այն ժամանակ, երբ գույքը գտնվում է արտասահմանում։ Ընդ որում, քաղաքացիները կարող են իրենք ներկայացնել գնահատման շուկայական արժեքը։
2020թ. ապրիլի 15-ին ՀՀ խորհրդարանն ընդունեց ապօրինի հարստացած քաղաքացիների այն գույքի բռնագանձման մասին օրինագիծը, որի արժեքը գերազանցում է 100 հազար դոլարը, ու որը ձեռք է բերվել ստուգումից առավելագույնը 10 տարի առաջ։ Բացառիկ դեպքերում, ծանրակշիռ ապացույցների առկայության պարագայում հետաքննությունը կարող է ազդել 1991 թվականից ի վեր ընկած ժամանակահատվածի վրա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը դիմեց Գալյանին և ընդգծեց, որ իրեն հետաքրքիր է ապօրինի ծագման այն կապիտալը, որը դուրս է բերվել երկրից։ Նա օրինակ բերեց այն, որ վերջերս տեղեկություններ սկսեցին շրջանառվել, թե ԱՄՆ-ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց է սկսվել։ Պատգամավորը հարցրեց՝ եթե պարզվի, որ իրոք ապօրինի կերպով ձեռք բերված գույք է, ապա ի՞նչ մեխանիզմով է այդ ամենը վերադարձվելու Հայաստան։
«Այդ անձանց մասով քննարկումները ԱՄՆ գործընկերների հետ սկսվել են ավելի վաղ, քան ստորաբաժանման կազմավորումն էր, այսինքն 2019 թ–ից քրեական գործի շրջանակում համապատասխան հարցումներ են ուղարկվել տարբեր երկրներ։ ԱՄՆ գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնելու ՀՀ–ին այս հարցում։ Գույքի վերադարձման մասով էլ դեռ վաղ է խոսել, քանի որ այդ պետությունում դեռ որոշակի գործընթացներ պետք է իրականացվեն։ Վերադարձի մասով քննարկումներ այսօր տեղի են ունենում»,– նշեց Գալյանը։
Հիշեցնենք` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն` ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն դրամը: Շուկայական արժեքում հաշվարկվում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից, անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից: