https://arm.sputniknews.ru/20220518/aranc-turqi-hajastancucararnery-berman-en-entarkvum-ergelvov-u-vankarkumnervov-42177249.html
«Առանց թուրքի Հայաստան»․ ցուցարարները բերման են ենթարկվում երգելով ու վանկարկումներով
«Առանց թուրքի Հայաստան»․ ցուցարարները բերման են ենթարկվում երգելով ու վանկարկումներով
Sputnik Արմենիա
Բերման ենթարկվածների թվում նաև կանայք կան։ Անգամ ոստիկանական ավտոբուսում ակցիայի մասնակիցները շարունակում էին երգել «Զարթնի՛ր, լաո՛» երգը։ 18.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-18T10:25+0400
2022-05-18T10:25+0400
2022-05-18T10:49+0400
երևան
ընդդիմություն
դիմադրություն շարժում
բողոքի ակցիա
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42177202_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e06f1a22a753cab55ddae96ac1a22596.jpg
Երևանի Պուշկին փողոցում ոստիկանները մեծ թվով քաղաքացիների բերման ենթարկեցին, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին։ Բերման ենթարկածների թվում նաև կանայք կան։ Բերման ենթարկվելու ընթացքում ցուցարարները շարունակում էին վանկարկել «Առանց թուրքի Հայաստան»։Ոստիկանական ավտոբուսում ակցիայի մասնակիցները երգում էին «Զարթնի՛ր, լաո՛» երգը, որը «Դիմադրություն» շարժման օրհներգն է դարձել։Բերման ենթարկվածները հերթով գլուխները դուրս էին հանում ավտոբուսի պատուհաններից՝ իրենց կոչն ուղղելով պայքարը շարունակող ընկերներին։Հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիանները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։Նշենք, որ երեկ ուշ երեկոյան «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ այսօր առավոտյան ժամը 8-ից ընդդիմության անհնազանդության խաղաղ ակցիանները վերսկսվելու են։«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»,- ասաց նա։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42177202_172:0:1612:1080_1920x0_80_0_0_f537fbd45a241ffd842bf817dd51aaa6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, ընդդիմություն, դիմադրություն շարժում, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
երևան, ընդդիմություն, դիմադրություն շարժում, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
«Առանց թուրքի Հայաստան»․ ցուցարարները բերման են ենթարկվում երգելով ու վանկարկումներով
10:25 18.05.2022 (Թարմացված է: 10:49 18.05.2022) Բերման ենթարկվածների թվում նաև կանայք կան։ Անգամ ոստիկանական ավտոբուսում ակցիայի մասնակիցները շարունակում էին երգել «Զարթնի՛ր, լաո՛» երգը։
Երևանի Պուշկին փողոցում ոստիկանները մեծ թվով քաղաքացիների բերման ենթարկեցին, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին։ Բերման ենթարկածների թվում նաև կանայք կան։ Բերման ենթարկվելու ընթացքում ցուցարարները շարունակում էին վանկարկել «Առանց թուրքի Հայաստան»։
Ոստիկանական ավտոբուսում ակցիայի մասնակիցները երգում էին «Զարթնի՛ր, լաո՛» երգը, որը «Դիմադրություն» շարժման օրհներգն է դարձել։
Բերման ենթարկվածները հերթով գլուխները դուրս էին հանում ավտոբուսի պատուհաններից՝ իրենց կոչն ուղղելով պայքարը շարունակող ընկերներին։
Հավելենք, որ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին՝ առանց ճանապարհը բացելու մասին նախապես պահանջ հնչեցնելու։ Ընդհանուր առմամբ, քաղաքի այս հատվածում ոստիկանները մի քանի տասնյակ քաղաքացիների բերման ենթարկեցին։
Հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիանները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում
հայտարարեց, որ այսօր առավոտյան ժամը 8-ից ընդդիմության անհնազանդության խաղաղ ակցիանները վերսկսվելու են։
«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»,- ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։