00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ադրբեջանը հայտարարել է, որ Նախիջևանի ու Ղարաբաղի միջև ավտոմոբիլային կամուրջներ է կառուցում

© Public DomainՆախիջևան
Նախիջևան - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2022
Նախիջևան
Բաժանորդագրվել
Բաքուն ակնկալում է, որ մեկ տարվա ընթացքում կկարողանա ավտոմոբիլային կամուրջներ կառուցել ու շահագործման հանձնել։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Բաքուն և Թեհրանը ծրագրում են մեկ տարվա ընթացքում ավտոմոբիլային կամուրջներ շահագործման հանձնել, որոնք Նախիջևանը Իրանի տարածքով կկապեն Ղարաբաղին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ տարվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել այն ավտոմոբիլային կամուրջները, որոնք Իրանի տարածքով իրար կկապեն Ադրբեջանի Հանրապետության Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը»,- ասել է Մուստաֆաևը Իրան կատարած այցի ընթացքում:
Նա հիշեցրել է, որ մարտի 11-ին երկու երկրների կառավարությունները համապատասխան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականի հուլիսին ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության տնտեսական շրջանների բաժանման մասին» նոր օրենքը, ըստ որի` Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, այսպես կոչված, Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջաններ են ձևավորվել։
Ըստ այդ օրենքի՝ «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ են մտել Կովսականի (Զանգելան), Սանասարի (Կուբաթլու), Ջրականի (Ջաբրայիլ), Բերձորի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանները։ Ղարաբաղի տնտեսական շրջանի մեջ են մտնում Ակնայի (Աղդամ), Շուշիի, Վարանդայի (Շուշիի), Թերթերի, Մարտունու, Իվանյանի (Խոջալուի), Աղջաբեդիի և Բարդայի շրջանները, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքը։
Լրահոս
0