https://arm.sputniknews.ru/20220517/larvats-iravitshak-tumanjan-sarjan-hatvatsum-iravapahnery-berman-en-entarkum-cucararnerin-42129064.html
Լարված իրավիճակ Թումանյան-Սարյան հատվածում. իրավապահները բերման են ենթարկում ցուցարարներին
Լարված իրավիճակ Թումանյան-Սարյան հատվածում. իրավապահները բերման են ենթարկում ցուցարարներին
Sputnik Արմենիա
Քիչ առաջ Երևանի Թումանյան–Մոսկովյան–Սարյան խաչմերուկում լարված իրավիճակ էր ստեղծվել։ Դիմադրություն շարժման անդամները փակել էին այդ հատվածը, այնուհետև... 17.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-17T10:59+0400
2022-05-17T10:59+0400
2022-05-17T11:05+0400
երևան
բողոքի ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42128677_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4aa9f1ddace2f35406d4bee9eaad1c86.jpg
Քիչ առաջ Երևանի Թումանյան–Մոսկովյան–Սարյան խաչմերուկում լարված իրավիճակ էր ստեղծվել։ Դիմադրություն շարժման անդամները փակել էին այդ հատվածը, այնուհետև կարմիրբերետավորների և ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ սկսվեց։Մի կին բղավում էր, որ իրեն հարվածել են, հրում էր ոստիկաններին, իսկ ոստիկանները հերքում էին կնոջ ասածները։Ընդդիմադիրները բողոքի ակցիաները վերսկսել են ժամը 08։00-ից։Երևանում բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիրներից ավելի քան 150-ին ոստիկանություն են տարելՀիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42128677_247:0:1687:1080_1920x0_80_0_0_4d359218bfa0959fdd69ff4420f86140.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, հհ ոստիկանություն, видео
երևան, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, հհ ոստիկանություն, видео
Քիչ առաջ Երևանի Թումանյան–Մոսկովյան–Սարյան խաչմերուկում լարված իրավիճակ էր ստեղծվել։ Դիմադրություն շարժման անդամները փակել էին այդ հատվածը, այնուհետև կարմիրբերետավորների և ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ սկսվեց։
Մի կին բղավում էր, որ իրեն հարվածել են, հրում էր ոստիկաններին, իսկ ոստիկանները հերքում էին կնոջ ասածները։
Ընդդիմադիրները բողոքի ակցիաները վերսկսել են ժամը 08։00-ից։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։