https://arm.sputniknews.ru/20220516/turqiajin-hipergnatsh-e-sparnum-ekvonvomikaji-nakhkin-nakharar-42093907.html
Թուրքիային հիպերգնաճ է սպառնում. էկոնոմիկայի նախկին նախարար
Թուրքիային հիպերգնաճ է սպառնում. էկոնոմիկայի նախկին նախարար
Sputnik Արմենիա
Ապրիլին Թուրքիայում գնաճը հասել է 69,97%–ի, մեկ ամիս առաջ 61,14% է կազմել։ 16.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-16T14:06+0400
2022-05-16T14:06+0400
2022-05-16T14:28+0400
թուրքիա
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41397567_0:260:2048:1412_1920x0_80_0_0_36e8d61ca722b262879fa332fc53e95c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար, ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը զգուշացրել է, որ երկրում հիպերգնաճի լուրջ վտանգ կա։ Նրա խոսքով` Թուրքիան քրոնիկ գնաճի ժամանակաշրջանում է հայտնվել։ Ընդդիմադիրը խոստացել է, որ 2023 թվականի ընտրությունների արդյունքում իշխանության գալու դեպքում ինքը կկարողանա նվազագույնի հասցնել գնաճը:«Մենք գնաճը կհասցնենք միանիշ թվի։ Նախկինում արել ենք, էլի կանենք։ Մենք կես տարում կհաղթահարենք ճգնաժամը»,- վստահեցրել է Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարը։Պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում գնաճի մակարդակը ապրիլին հասել է 69,97%–ի, մեկ ամիս առաջ 61,14% է կազմել: Գնաճի ֆոնինթուրքական լիրայի փոխարժեքը մայիսի սկզբից գրեթե 5%-ով նվազել է ամերիկյան դոլարի նկատմամբ։Մի շարք երկրների տարեկան գնաճը 2022թ-ի մարտ ամսվա դրությամբ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41397567_0:68:2048:1604_1920x0_80_0_0_83646d809dfb77e44ecc606bc0413ee5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, գնաճ
Թուրքիային հիպերգնաճ է սպառնում. էկոնոմիկայի նախկին նախարար
14:06 16.05.2022 (Թարմացված է: 14:28 16.05.2022) Ապրիլին Թուրքիայում գնաճը հասել է 69,97%–ի, մեկ ամիս առաջ 61,14% է կազմել։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար, ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը զգուշացրել է, որ երկրում հիպերգնաճի լուրջ վտանգ կա։ Նրա խոսքով` Թուրքիան քրոնիկ գնաճի ժամանակաշրջանում է հայտնվել։
«Եթե նրանք (իշխանությունը. խմբ.) շարունակեն առանց որևէ ծրագրի փող տպել, Թուրքիան հիպերգնաճի փուլ կմտնի։ Զգուշացնում եմ՝ այս ազգին վատություն մի արեք։ Որքան շատ գումար եք տպում, այնքան ավելի շատ եք նվազեցնում փողի արժեքը», - ասել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքը մեջբերում է «Sözcü» թերթը:
Ընդդիմադիրը խոստացել է, որ 2023 թվականի ընտրությունների արդյունքում իշխանության գալու դեպքում ինքը կկարողանա նվազագույնի հասցնել գնաճը:
«Մենք գնաճը կհասցնենք միանիշ թվի։ Նախկինում արել ենք, էլի կանենք։ Մենք կես տարում կհաղթահարենք ճգնաժամը»,- վստահեցրել է Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում գնաճի մակարդակը ապրիլին հասել է 69,97%–ի, մեկ ամիս առաջ 61,14% է կազմել: Գնաճի ֆոնինթուրքական լիրայի փոխարժեքը մայիսի սկզբից գրեթե 5%-ով նվազել է ամերիկյան դոլարի նկատմամբ։