https://arm.sputniknews.ru/20220513/sjuniqi-marz-tanvogh-avtvotshanaparhneri-voraky-sharunakum-e-khndraharujc-mnal-pashinjan-41997132.html
Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհների որակը շարունակում է խնդրահարույց մնալ. Փաշինյան
Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհների որակը շարունակում է խնդրահարույց մնալ. Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետը հայտնեց, որ երբ վերջին անգամ անցել է այդ ճանապարհով, համոզվել է, որ աշխատանքների իրականացման արդյունքում դրա որակն էականորեն կբարձրանա։ 13.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-13T11:48+0400
2022-05-13T11:48+0400
2022-05-13T13:45+0400
ճանապարհ
սյունիք
վայոց ձոր
որոշում
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0c/26433335_0:83:1600:983_1920x0_80_0_0_90a60366608791c58273b2213ce5f535.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզից դեպի Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհների որակը շարունակում է խնդրահարույց մնալ։ Այսօր ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Վայոց Ձորի մարզում պետական ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։Նա նաև նշեց, որ երբ վերջին անգամ անցել է այդ ճանապարհով, համոզվել է, որ աշխատանքների իրականացման արդյունքում ճանապարհի որակն էականորեն կբարձրանա։Ճանապարհաշինական ծրագրերի իրականացման համար կառավարության որոշմամբ այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվեց 4 մլրդ 750 մլն դրամ։Ադրբեջանի սողացող ագրեսիան Սյունիքում․ ինչի՞ մասին են խոսում արբանյակային կադրերըԳումարի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Արենի– Արփի–Եղեգնաձոր, Սարավան–Սարալանջ, Վարդավանք – Խդրանց - Ագարակ հատվածների հիմնանորոգումը։Բացի այդ, Սյունիքի մարզում նախատեսվում է կառուցել նաև Աղվանի- Տաթև` Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածը, վերակառուցել Որոտան – Բարձրավան–Շուռնուխ հատվածը շրջանցող ճանապարհահատվածը։Գեղարքունիքի մարզում նախատեսվում է իրականացնել նաև Մ-11` Մարտունի -Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Մարտունի-Աստղաձոր, Սևան-Մարտունի-Գետափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։Նախատեսվում է նաև Թուրքիայի սահման- Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին` Արմավիրի մարզում գտնվող կամրջի հիմնանորոգման նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում և փորձաքննության իրականացում։Սյունիքը հատուկ նշանակություն է ստանում Իրանի և ԵՄ-ի համար. փորձագետը նշել է պատճառըՔննարկման ավարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վստահեցրեց, որ Սյունիքի մարզի բոլոր կառուցվող ու հիմնանորոգվող ճանապարհները երթևեկելի կլինեն արդեն այս տարվա ավարտին` որոշ հատվածներում` եռաշերտ, որոշներում` երկշերտ ասֆալտապատմամբ (հաջորդ տարի երրորդ շերտն իրականացնելու պայմանով։Վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ այս ծրագրերը կարևոր նշանակություն կունենան Սյունիքի մարզի սոցիալ–տնտեսական զարգացման համար։
սյունիք
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0c/26433335_90:0:1510:1065_1920x0_80_0_0_9ac51ed6d305efa4e557ca279ef0864c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, սյունիք, վայոց ձոր, որոշում, հհ կառավարություն
ճանապարհ, սյունիք, վայոց ձոր, որոշում, հհ կառավարություն
Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհների որակը շարունակում է խնդրահարույց մնալ. Փաշինյան
11:48 13.05.2022 (Թարմացված է: 13:45 13.05.2022) Վարչապետը հայտնեց, որ երբ վերջին անգամ անցել է այդ ճանապարհով, համոզվել է, որ աշխատանքների իրականացման արդյունքում դրա որակն էականորեն կբարձրանա։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզից դեպի Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհների որակը շարունակում է խնդրահարույց մնալ։ Այսօր ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Վայոց Ձորի մարզում պետական ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։
«Վերջին տարիներին մենք, ըստ էության, ճանապարհների որակի առումով էական փոփոխություն ենք արել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհն այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ երբ վերջին անգամ անցել է այդ ճանապարհով, համոզվել է, որ աշխատանքների իրականացման արդյունքում ճանապարհի որակն էականորեն կբարձրանա։
Ճանապարհաշինական ծրագրերի իրականացման համար կառավարության որոշմամբ այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվեց 4 մլրդ 750 մլն դրամ։
Գումարի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Արենի– Արփի–Եղեգնաձոր, Սարավան–Սարալանջ, Վարդավանք – Խդրանց - Ագարակ հատվածների հիմնանորոգումը։
Բացի այդ, Սյունիքի մարզում նախատեսվում է կառուցել նաև Աղվանի- Տաթև` Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածը, վերակառուցել Որոտան – Բարձրավան–Շուռնուխ հատվածը շրջանցող ճանապարհահատվածը։
Գեղարքունիքի մարզում նախատեսվում է իրականացնել նաև Մ-11` Մարտունի -Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Մարտունի-Աստղաձոր, Սևան-Մարտունի-Գետափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Նախատեսվում է նաև Թուրքիայի սահման- Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին` Արմավիրի մարզում գտնվող կամրջի հիմնանորոգման նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում և փորձաքննության իրականացում։
Քննարկման ավարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վստահեցրեց, որ Սյունիքի մարզի բոլոր կառուցվող ու հիմնանորոգվող ճանապարհները երթևեկելի կլինեն արդեն այս տարվա ավարտին` որոշ հատվածներում` եռաշերտ, որոշներում` երկշերտ ասֆալտապատմամբ (հաջորդ տարի երրորդ շերտն իրականացնելու պայմանով։
Վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ այս ծրագրերը կարևոր նշանակություն կունենան Սյունիքի մարզի սոցիալ–տնտեսական զարգացման համար։