https://arm.sputniknews.ru/20220512/odesaji-shrjanum-s-300-zhh-i-ughghvordman-kajan-e-vochnchacvel-rd-pnn-ampvopel-e-ory-41952345.html
Օդեսայի շրջանում Ս-300 ԶՀՀ-ի ուղղորդման կայան է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ–ն ամփոփել է օրը
Օդեսայի շրջանում Ս-300 ԶՀՀ-ի ուղղորդման կայան է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ–ն ամփոփել է օրը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ներկայացրել է Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության ընթացքը։ 12.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-12T12:43+0400
2022-05-12T12:43+0400
2022-05-12T12:58+0400
ուկրաինա
ռուսաստան
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_0:0:1280:721_1920x0_80_0_0_5699c4b74f7d9649eb15d2f0223ae3d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՌԴ հրթիռային զորքերը ոչնչացրել են 1 ուկրաինական Ս-300 զենիթահրթիռային համալիր, «Սմերչ» ԶՀՀ-ի 3 արձակման կայանք և զինամթերքի 2 պահեստ, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:Նրա խոսքով` ռուսական ավիացիան մեկ օրում ոչնչացրել է Ս-300 զենիթահրթիռային համալիրի թիրախավորման ռադիոտեղորոշիչ կայան՝ Օդեսայի շրջանում, սպառազինության պահեստ՝ Խարկովի մարզում, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ տեխնիկայի և կենդանի ուժի կենտրոնացման 120 շրջան:Ռուսական ՀՕՊ-ի միջոցները ոչնչացրել են 13 ուկրաինական ԱԹՍ, առգրավել 14 ռեակտիվ արկ:Գեներալը հստակեցրել է, որ Զմեինի կղզու շրջանում խոցվել է մեկ «Բայրաքթար-ՏԲ2» ԱԹՍ։«Օդում «Սմերչի» 14 ռեակտիվ արկ է խոցվել Զավոդի, Սուխայա Կամենկա, Պիմոնովկա, Իզիում, Խարկովի մարզի Կամիշաևկա, ինչպես նաև Գոնչարովկա, Տոպոլսկոյե և Դոնեցկ բնակավայրերի տարածքում»,-նշել է նա։ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ ՌԴ զինվորականները Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են 164 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 821 անօդաչու թռչող սարք, 303 զենիթահրթիռային համալիր:Ոչնչացվել է նաև ընդհանուր առմամբ 3013 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 364 կայանք, դաշտային հրետանու 1471 հրանոթ և ականանետ, 2824 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_138:0:1275:853_1920x0_80_0_0_65de71602dd7b1256b24e7bd5a650d76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, իգոր կոնաշենկով
ուկրաինա, ռուսաստան, իգոր կոնաշենկով
Օդեսայի շրջանում Ս-300 ԶՀՀ-ի ուղղորդման կայան է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ–ն ամփոփել է օրը
12:43 12.05.2022 (Թարմացված է: 12:58 12.05.2022) Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ներկայացրել է Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՌԴ հրթիռային զորքերը ոչնչացրել են 1 ուկրաինական Ս-300 զենիթահրթիռային համալիր, «Սմերչ» ԶՀՀ-ի 3 արձակման կայանք և զինամթերքի 2 պահեստ, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հրթիռային զորքերն ու հրետանու ստորաբաժանումները խոցել են կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 405 շրջան, կառավարման 12 կետ և հրետանային 26 ստորաբաժանում՝ կրակային դիրքերում։ Խարկովի մարզի Կորոտիչ շրջանում Ս-300 զենիթահրթիռային համալիր է ոչնչացվել։ Բացի այդ, Խարկովի մարզի Ռազդոլիե և Դոնեցկի Սլավյանսկ բնակավայրերի շրջաններում ոչնչացվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 3 արձակման կայանք և ՈւԶՈ զինամթերքի 2 պահեստ»,-հստակեցրել է գեներալը:
Նրա խոսքով` ռուսական ավիացիան մեկ օրում ոչնչացրել է Ս-300 զենիթահրթիռային համալիրի թիրախավորման ռադիոտեղորոշիչ կայան՝ Օդեսայի շրջանում, սպառազինության պահեստ՝ Խարկովի մարզում, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ տեխնիկայի և կենդանի ուժի կենտրոնացման 120 շրջան:
Ռուսական ՀՕՊ-ի միջոցները ոչնչացրել են 13 ուկրաինական ԱԹՍ, առգրավել 14 ռեակտիվ արկ:
Գեներալը հստակեցրել է, որ Զմեինի կղզու շրջանում խոցվել է մեկ «Բայրաքթար-ՏԲ2» ԱԹՍ։
«Օդում «Սմերչի» 14 ռեակտիվ արկ է խոցվել Զավոդի, Սուխայա Կամենկա, Պիմոնովկա, Իզիում, Խարկովի մարզի Կամիշաևկա, ինչպես նաև Գոնչարովկա, Տոպոլսկոյե և Դոնեցկ բնակավայրերի տարածքում»,-նշել է նա։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ ՌԴ զինվորականները Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են 164 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 821 անօդաչու թռչող սարք, 303 զենիթահրթիռային համալիր:
Ոչնչացվել է նաև ընդհանուր առմամբ 3013 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 364 կայանք, դաշտային հրետանու 1471 հրանոթ և ականանետ, 2824 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։