https://arm.sputniknews.ru/20220512/haraberutjunneri-kargavvorman-hamadzajnagir-mirzvojany-baqvi-het-hnaravvor-pastatghti-masin-41977528.html
Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր. Միրզոյանը` Բաքվի հետ հնարավոր փաստաթղթի մասին
Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր. Միրզոյանը` Բաքվի հետ հնարավոր փաստաթղթի մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ բանակցությունների ընթացքում Հայաստանի արտգործնախարարը բացատրել է, թե ինչպես է ՀՀ–ը տեսնում կարգավորման գործընթացը։ 12.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-12T18:14+0400
2022-05-12T18:14+0400
2022-05-12T18:17+0400
հայաստան
ադրբեջան
խաղաղություն
տարածաշրջան
ռուսաստան
արարատ միրզոյան
սերգեյ լավրով
ջեյհուն բայրամով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41515102_0:0:1600:901_1920x0_80_0_0_740da713ed68bb4abc48a04a7d956656.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթուղթն անվանել է «հարաբերությունների կարգավորման համաձայնագիր»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում երեք երկրների միջև բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների կատարմանը։Միրզոյանը բարձրացրել է նաև հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։Ի դեպ, նույն լրատվամիջոցը նաև հայտնում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ևս հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է սկսել աշխատել խաղաղության պայմանագրի վրա և կարծում է, որ այսօրվա հանդիպումը, որպես շփումների շարունակություն, դրական կանդրադառնա քննարկումների հետագա ընթացքի վրա։Հիշեցնենք` 2022թ–ի մարտին Բաքուն հայտարարեց, որ հինգ կետից բաղկացած առաջարկներ է ներկայացրել Հայաստանին ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայկական կողմն ի պատասխան հայտնեց, որ առաջարկներն ընդհանուր առմամբ ընդունելի են, բայց և կոնտրառաջարկներ ներկայացրեց Բաքվին։Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև վստահության բարձրացմամբ. Լավրով
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41515102_177:0:1600:1067_1920x0_80_0_0_78f89ba767a652a8e956eabe1d0525a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, խաղաղություն, տարածաշրջան , ռուսաստան, արարատ միրզոյան, սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով
հայաստան, ադրբեջան, խաղաղություն, տարածաշրջան , ռուսաստան, արարատ միրզոյան, սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով
Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր. Միրզոյանը` Բաքվի հետ հնարավոր փաստաթղթի մասին
18:14 12.05.2022 (Թարմացված է: 18:17 12.05.2022) Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ բանակցությունների ընթացքում Հայաստանի արտգործնախարարը բացատրել է, թե ինչպես է ՀՀ–ը տեսնում կարգավորման գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթուղթն անվանել է «հարաբերությունների կարգավորման համաձայնագիր»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում երեք երկրների միջև բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների կատարմանը։
«Մենք պատրաստ ենք շարունակել ներկայիս ձևաչափերով բոլոր աշխատանքները՝ տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների ու հաղորդակցությունների բացման, խաղաղության պայմանագրի շուրջ, կամ, ինչպես երևի ավելի ճիշտ կլինի ասել, հարաբերությունների կարգավորման համաձայնագրի»,- ասել է Միրզոյանը։
Միրզոյանը բարձրացրել է նաև հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։
Ի դեպ, նույն լրատվամիջոցը նաև հայտնում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ևս հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է սկսել աշխատել խաղաղության պայմանագրի վրա և կարծում է, որ այսօրվա հանդիպումը, որպես շփումների շարունակություն, դրական կանդրադառնա քննարկումների հետագա ընթացքի վրա։
Հիշեցնենք` 2022թ–ի մարտին Բաքուն հայտարարեց, որ հինգ կետից բաղկացած առաջարկներ է ներկայացրել Հայաստանին ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայկական կողմն ի պատասխան հայտնեց, որ առաջարկներն ընդհանուր առմամբ ընդունելի են, բայց և կոնտրառաջարկներ ներկայացրեց Բաքվին։