https://arm.sputniknews.ru/20220512/anhrazhesht-e-aragacnel-haj-adrbejanakan-hamategh-nakhagtseri-irakanacumy-irani-despan-41955172.html
Անհրաժեշտ է արագացնել հայ-ադրբեջանական համատեղ նախագծերի իրականացումը. Իրանի դեսպան
Անհրաժեշտ է արագացնել հայ-ադրբեջանական համատեղ նախագծերի իրականացումը. Իրանի դեսպան
Sputnik Արմենիա
Թեհրանը, Զաուրիի խոսքով, մտածում է Հնդկական ծովն ու Եվրոպան կապող նաև այլընտրանքային ճանապարհների մասին, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով: 12.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-12T13:23+0400
2022-05-12T13:23+0400
2022-05-12T13:24+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ադրբեջան
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1d/33765933_0:84:1600:984_1920x0_80_0_0_c9792e267949f5bc1604cf8e371ead73.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Անհրաժեշտ է արագացնել հայ-ադրբեջանական համատեղ նախագծերի իրականացումը։ Այս մասին Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։Նրա խոսքով, աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները Իրանին բարեկամ երկու երկրներին ստիպում են արագացնել նախատեսված բոլոր աշխատանքների և ծրագրերի իրականացումը՝ վերջին 30 տարիների ընթացքում բաց թողնված ժամանակը լրացնելու համար: Չի կարելի հապաղել, պետք է արագացնել։Նա նշել է, որ, բարեբախտաբար, այս ոլորտում համագործակցությունն առկա է Երևանի և Թեհրանի օրակարգում։Թեհրանը, ըստ Զոհուրիի, մտածում է նաև այլընտրանքային ճանապարհների մասին, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով։ Հաղորդակցության և տարանցիկ ուղիների բազմազանությունը թույլ կտա առավելագույնս ապահովել Հայաստանի և Իրանի շահերը, նշել է նա:Դիվանագետն անդրադարձել է նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացմանը: Նրա խոսքով, Իրանը կարող է Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապող օղակ լինել։ Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ապրանքաշրջանառության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է, քան դրա ներուժը։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1d/33765933_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ba5ec43f3297e9f74539876a9ee24cad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ադրբեջան, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ադրբեջան, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
Անհրաժեշտ է արագացնել հայ-ադրբեջանական համատեղ նախագծերի իրականացումը. Իրանի դեսպան
13:23 12.05.2022 (Թարմացված է: 13:24 12.05.2022) Թեհրանը, Զաուրիի խոսքով, մտածում է Հնդկական ծովն ու Եվրոպան կապող նաև այլընտրանքային ճանապարհների մասին, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Անհրաժեշտ է արագացնել հայ-ադրբեջանական համատեղ նախագծերի իրականացումը։ Այս մասին Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Նրա խոսքով, աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները Իրանին բարեկամ երկու երկրներին ստիպում են արագացնել նախատեսված բոլոր աշխատանքների և ծրագրերի իրականացումը՝ վերջին 30 տարիների ընթացքում բաց թողնված ժամանակը լրացնելու համար: Չի կարելի հապաղել, պետք է արագացնել։
«Պետք է լուրջ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությանը։ Պատկերացրեք ապրանքաշրջանառության ծավալը, որը կապահովի Հնդկական ծով – Սև ծով և ԵՄ միջանցքը։ Այդ ճանապարհին երկու կարևոր երկիր կա՝ Հայաստանն ու Իրանը»,—ասել է դեսպանը։
Նա նշել է, որ, բարեբախտաբար, այս ոլորտում համագործակցությունն առկա է Երևանի և Թեհրանի օրակարգում։
Թեհրանը, ըստ Զոհուրիի, մտածում է նաև այլընտրանքային ճանապարհների մասին, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով։ Հաղորդակցության և տարանցիկ ուղիների բազմազանությունը թույլ կտա առավելագույնս ապահովել Հայաստանի և Իրանի շահերը, նշել է նա:
Դիվանագետն անդրադարձել է նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացմանը: Նրա խոսքով, Իրանը կարող է Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապող օղակ լինել։ Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ապրանքաշրջանառության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է, քան դրա ներուժը։