https://arm.sputniknews.ru/20220512/amn-senatum-bardzracrel-en-rd-i-dem-patzhamijvocnery-khstacnelu-harcy-41946768.html
ԱՄՆ Սենատում բարձրացրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու հարցը
ԱՄՆ Սենատում բարձրացրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու հարցը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ուկրաինայի իրադրության ֆոնին Ռուսաստանի նկատմամբ պետք է խստացնել էներգետիկ ոլորտի պատժամիջոցները։ Ինչպես հայտնում է RT-ն, այս... 12.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-12T10:11+0400
2022-05-12T10:11+0400
2022-05-12T10:16+0400
ամն
ռուսաստան
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/2106/69/21066936_45:0:1517:828_1920x0_80_0_0_8bdb4bf95d9e362cd8de712e21d68b5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ուկրաինայի իրադրության ֆոնին Ռուսաստանի նկատմամբ պետք է խստացնել էներգետիկ ոլորտի պատժամիջոցները։ Ինչպես հայտնում է RT-ն, այս հայտարարությունն արել է հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում:Ամերիկացի սենատորի կարծիքով` այն եկամուտները, որոնք Մոսկվան ստանում է արտասահմանում էներգառեսուրսների վաճառքից, ուղղվում են ռուսական ռազմարդյունաբերության ֆինանսավորմանը:Փորթմանը միաժամանակ արձանագրել է, որ Եվրոպան զգալի կախվածություն ունի ռուսական էներգամատակարարումներից:Ավելի վաղ ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը հայտարարել էր, որ ռուսական գազի մատակարարման էմբարգոյի սահմանումը կհանգեցնի շուկայի անկայունության ուժեղացման և էներգակիրների գների աճի:Փորձագետները կարծում են, որ պատժամիջոցների և սահմանափակումների պատճառով աշխարհում ստեղծված իրադրության ֆոնին Մոսկվան կարող է նավթի և գազի մատակարարումներն ուղղել դեպի Ասիա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2106/69/21066936_229:0:1333:828_1920x0_80_0_0_34109a6228688771ad4ca2035db7f298.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, պատժամիջոցներ
ամն, ռուսաստան, պատժամիջոցներ
ԱՄՆ Սենատում բարձրացրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու հարցը
10:11 12.05.2022 (Թարմացված է: 10:16 12.05.2022) ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ուկրաինայի իրադրության ֆոնին Ռուսաստանի նկատմամբ պետք է խստացնել էներգետիկ ոլորտի պատժամիջոցները։ Ինչպես հայտնում է
RT-ն, այս հայտարարությունն արել է հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում:
Ամերիկացի սենատորի կարծիքով` այն եկամուտները, որոնք Մոսկվան ստանում է արտասահմանում էներգառեսուրսների վաճառքից, ուղղվում են ռուսական ռազմարդյունաբերության ֆինանսավորմանը:
«Հուսով եմ` պատժամիջոցների առումով մենք կկարողանանք ավելի մեծ ուշադրություն հատկացնել էներգետիկային։ Կարծում եմ, որ Ուկրաինայի բոլոր դաշնակիցների հիմնական առաջնահերթությունը պետք է լինի Պուտինի ռազմական մեքենայի ֆինանսավորման դադարեցումը։ Նման ֆինանսավորման աղբյուրներից ամենախոշորը, իհարկե, էներգետիկ արտահանումն է», - ասել է նա։
Փորթմանը միաժամանակ արձանագրել է, որ Եվրոպան զգալի կախվածություն ունի ռուսական էներգամատակարարումներից:
Ավելի վաղ ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը հայտարարել էր, որ ռուսական գազի մատակարարման էմբարգոյի սահմանումը կհանգեցնի շուկայի անկայունության ուժեղացման և էներգակիրների գների աճի:
Փորձագետները կարծում են, որ պատժամիջոցների և սահմանափակումների պատճառով աշխարհում ստեղծված իրադրության ֆոնին Մոսկվան կարող է նավթի և գազի մատակարարումներն ուղղել դեպի Ասիա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։