https://arm.sputniknews.ru/20220511/abvovjanarami-khachmerukic-vostikanutjuny-berman-e-entarkel-15-qaghaqacu-41925628.html
Աբովյան-Արամի խաչմերուկից ոստիկանությունը բերման է ենթարկել 15 քաղաքացու
Աբովյան-Արամի խաչմերուկից ոստիկանությունը բերման է ենթարկել 15 քաղաքացու
Sputnik Արմենիա
Բողոքի ակցիայի մասնակիցները ժամը 12։00-ից մեկնարկած երթով հասել էին Աբովյան փողոց, որտեղ նրանց առաջ ճանապարհ փակեցին ոստիկանության ծառայողները։ 11.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-11T16:35+0400
2022-05-11T16:35+0400
2022-05-11T16:58+0400
հհ ոստիկանություն
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41923157_0:0:1600:901_1920x0_80_0_0_52e290b2c448e4d2e269a8310259dff4.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Երևանի Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկից ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել ավտոերթի 15 մասնակից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։«Այդ հատվածից 15 քաղաքացի է բերվել ոստիկանություն»,- հայտնեցին ոստիկանությունից։Նրանք բաժին են տարվել «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածի հիմքով (ՎԻՎՕ 182-րդ հոդված)։Ընդդիմությունն այսօր ժամը 12։00-ից Երևանում ավտոերթեր էր անցկացնում 4 տարբեր ուղղությունով։ Տրանսպորտային միջոցներին ամրացված էին Հայաստանի և Արցախի դրոշները։ Ժամը 16։00-ին ավտոերթի մասնակիցները պետք է հասնեին Ֆրասնիայի հրապարակ, սակայն դեպի Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները ոստիկանները փակել էին։ Աբովյան փողոցով այդ ուղղությամբ երթևեկող մեքենաները Աբովյան-Պուշկին հատվածում անցան ոստիկանության մեքենայի կողքով, սակայն Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում ավտոերթի մասնակիցների առաջ ճանապարհը փակեցին մի քանի ոստիկանական մեքենայով։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41923157_177:0:1600:1067_1920x0_80_0_0_6e0ee79e03e08cb746e89b904f86ab71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, բողոքի ակցիա
հհ ոստիկանություն, բողոքի ակցիա
Աբովյան-Արամի խաչմերուկից ոստիկանությունը բերման է ենթարկել 15 քաղաքացու
16:35 11.05.2022 (Թարմացված է: 16:58 11.05.2022) Բողոքի ակցիայի մասնակիցները ժամը 12։00-ից մեկնարկած երթով հասել էին Աբովյան փողոց, որտեղ նրանց առաջ ճանապարհ փակեցին ոստիկանության ծառայողները։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Երևանի Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկից ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել ավտոերթի 15 մասնակից։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Այդ հատվածից 15 քաղաքացի է բերվել ոստիկանություն»,- հայտնեցին ոստիկանությունից։
Նրանք բաժին են տարվել «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածի հիմքով (ՎԻՎՕ 182-րդ հոդված)։
Ընդդիմությունն այսօր ժամը 12։00-ից Երևանում ավտոերթեր էր անցկացնում 4 տարբեր ուղղությունով։ Տրանսպորտային միջոցներին ամրացված էին Հայաստանի և Արցախի դրոշները։ Ժամը 16։00-ին ավտոերթի մասնակիցները պետք է հասնեին Ֆրասնիայի հրապարակ, սակայն դեպի Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները ոստիկանները փակել էին։
Աբովյան փողոցով այդ ուղղությամբ երթևեկող մեքենաները Աբովյան-Պուշկին հատվածում անցան ոստիկանության մեքենայի կողքով, սակայն Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում
ավտոերթի մասնակիցների առաջ ճանապարհը փակեցին մի քանի ոստիկանական մեքենայով։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։