https://arm.sputniknews.ru/20220510/rusakan-navti-nkatmamb-em-i-embargvoji-sahmanumy-mi-qani-orva-harc-e-fransiaji-agn-41867408.html
Ռուսական նավթի նկատմամբ ԵՄ-ի էմբարգոյի սահմանումը մի քանի օրվա հարց է. Ֆրանսիայի ԱԳՆ
Ռուսական նավթի նկատմամբ ԵՄ-ի էմբարգոյի սահմանումը մի քանի օրվա հարց է. Ֆրանսիայի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հուսով է, որ Հունգարիայի կասկածներն այս հարցում կհաջողվի արագ հաղթահարել։ 10.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-10T11:46+0400
2022-05-10T11:46+0400
2022-05-10T11:48+0400
եվրամիություն
ռուսաստան
ֆրանսիա
գազ
նավթ
էներգակիր
https://cdn.am.sputniknews.ru/img/651/71/6517114_154:0:3795:2048_1920x0_80_0_0_f484fea08bb0c08808c21b78c84d2b74.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Եվրամիության` ռուսական նավթի վրա էմբարգո սահմանելը մի քանի օրվա հարց է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի պետքարտուղար Կլեման Բոնի կարծիքը:Նա հույս է հայտնել, որ այդ հարցի շուրջ Հունգարիայի կասկածները կհաջողվի հաղթահարել հնարավորինս շուտ։Ընդ որում` դիվանագետը նշել է, որ այդ հարցը շատ ավելի բարդ է, քանի որ շատ երկրներ կախված են ռուսական նավթից: Դա զգայուն է ոչ միայն Հունգարիայի, այլև Սլովակիայի և Բուլղարիայի համար, քանի որ նրանք մնացածներից ավելի շատ կախվածություն ունեն Ռուսաստանից։Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ասել էր, որ Բուդապեշտի համար ԵՄ առաջարկը` Ռուսաստանից եկող էներգառեսուրսների էմբարգոյի վերաբերյալ, հավասարազոր է ատոմային ռումբի։ Նա նամակ էր հղել Եվրահանձնաժողովի ղեկավարին, որում գրել էր, որ Բուդապեշտը չի կարող աջակցել ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների ծրագրին «իր ներկայիս տեսքով»:Հիշեցնենք` ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ նախապատրաստվող վեցերորդ փաթեթի շրջանակում հանձնաժողովը կառաջարկի փուլ առ փուլ արգելել ռուսական նավթի ներմուծումը: Նրա խոսքով՝ նավթից հրաժարումը կլինի աստիճանական մինչև 2022 թվականի վերջը։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/651/71/6517114_665:0:3396:2048_1920x0_80_0_0_6766e4de0685e337e8d9bdabf69583c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, ռուսաստան, ֆրանսիա, գազ, նավթ, էներգակիր
եվրամիություն, ռուսաստան, ֆրանսիա, գազ, նավթ, էներգակիր
Ռուսական նավթի նկատմամբ ԵՄ-ի էմբարգոյի սահմանումը մի քանի օրվա հարց է. Ֆրանսիայի ԱԳՆ
11:46 10.05.2022 (Թարմացված է: 11:48 10.05.2022) Ֆրանսիայի ԱԳՆ-ն հուսով է, որ Հունգարիայի կասկածներն այս հարցում կհաջողվի արագ հաղթահարել։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Եվրամիության` ռուսական նավթի վրա էմբարգո սահմանելը մի քանի օրվա հարց է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի պետքարտուղար Կլեման Բոնի կարծիքը:
«Դա մի քանի օրվա հարց է։ Մենք պետք է արագ գործենք»,- LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բոնը։
Նա հույս է հայտնել, որ այդ հարցի շուրջ Հունգարիայի կասկածները կհաջողվի հաղթահարել հնարավորինս շուտ։
Ընդ որում` դիվանագետը նշել է, որ այդ հարցը շատ ավելի բարդ է, քանի որ շատ երկրներ կախված են ռուսական նավթից: Դա զգայուն է ոչ միայն Հունգարիայի, այլև Սլովակիայի և Բուլղարիայի համար, քանի որ նրանք մնացածներից ավելի շատ կախվածություն ունեն Ռուսաստանից։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ
Վիկտոր Օրբանը ասել էր, որ Բուդապեշտի համար ԵՄ առաջարկը` Ռուսաստանից եկող էներգառեսուրսների էմբարգոյի վերաբերյալ, հավասարազոր է ատոմային ռումբի։ Նա նամակ էր հղել Եվրահանձնաժողովի ղեկավարին, որում գրել էր, որ Բուդապեշտը չի կարող աջակցել ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների ծրագրին «իր ներկայիս տեսքով»:
Հիշեցնենք` ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ նախապատրաստվող վեցերորդ փաթեթի շրջանակում հանձնաժողովը կառաջարկի փուլ առ փուլ արգելել ռուսական նավթի ներմուծումը: Նրա խոսքով՝ նավթից հրաժարումը կլինի աստիճանական մինչև 2022 թվականի վերջը։