https://arm.sputniknews.ru/20220510/erevanum-berman-e-entarkvel-bvoghvoqi-akciaji-35-masnakic-41876636.html
Երևանում բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 35 մասնակից
Երևանում բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 35 մասնակից
Sputnik Արմենիա
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով են բերման ենթարկել քաղաքացիներին։ 10.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-10T14:27+0400
2022-05-10T14:27+0400
2022-05-10T14:30+0400
ոստիկան
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41876313_0:84:1600:984_1920x0_80_0_0_7701e5dbdcca7565ab8235e6dfa2e4d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տարբեր բաժիններ է տարել Երևանում բողոքի ակցիաներ իրականացրած քաղաքացիներից 35–ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։Նշենք, որ ոստիկաններն ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցներին փողոցներից բերման էին ենթարկում բիրտ ուժ կիրառելով։Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։Քիչ առաջ իրավիճակը լարված էր Երևանի Բագրատունյաց պողոտայում և Ռուբինյանց փողոցում։ Երկու վայրերից էլ ոստիկանները փողոցներ փակած քաղաքացիներին բերման ենթարկեցին։Նշենք, որ ընդդիմությունն այսօրվա ակցիաները սկսել է 4 ուղղություններով` Սասունցի Դավթի արձանի մոտից, Րաֆֆու փողոցից, Գայի պողոտայից և 15-րդ թաղամասից։Ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է նախատեսված։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41876313_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f244d663d6bcd28b052e2e4737e80aad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ոստիկան, հհ ոստիկանություն
ոստիկան, հհ ոստիկանություն
Երևանում բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 35 մասնակից
14:27 10.05.2022 (Թարմացված է: 14:30 10.05.2022) Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով են բերման ենթարկել քաղաքացիներին։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տարբեր բաժիններ է տարել Երևանում բողոքի ակցիաներ իրականացրած քաղաքացիներից 35–ին։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ժամը 14։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 35 քաղաքացի»,– հայտնեցին ոստիկանությունից։
Նշենք, որ ոստիկաններն ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցներին փողոցներից բերման էին ենթարկում բիրտ ուժ կիրառելով։
Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։
Քիչ առաջ իրավիճակը լարված էր Երևանի
Բագրատունյաց պողոտայում և
Ռուբինյանց փողոցում։ Երկու վայրերից էլ ոստիկանները փողոցներ փակած քաղաքացիներին բերման ենթարկեցին։
Նշենք, որ ընդդիմությունն այսօրվա ակցիաները սկսել է 4 ուղղություններով` Սասունցի Դավթի արձանի մոտից, Րաֆֆու փողոցից, Գայի պողոտայից և 15-րդ թաղամասից։
Ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է նախատեսված։