https://arm.sputniknews.ru/20220510/erevani-tarber-hatvatsneric-berman-en-entarkel-ynddimutjan-akcianeri-61-masnakci-41881001.html
Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ընդդիմության ակցիաների 64 մասնակցի
Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ընդդիմության ակցիաների 64 մասնակցի
Sputnik Արմենիա
Երևանյան մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է։ 10.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-10T15:39+0400
2022-05-10T15:39+0400
2022-05-10T19:51+0400
ընդդիմություն
բողոքի ակցիա
հհ ոստիկանություն
դիմադրություն շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41878512_0:10:1600:911_1920x0_80_0_0_cdf4052798d88e9262e2c4a1edc36ebc.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Այս պահի դրությամբ Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ընդդիմության ակցիաների 64 մասնակցի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։Ընդդիմությունն այսօրվա ակցիաները սկսել է 4 ուղղություններով` Սասունցի Դավթի արձանի մոտից, Րաֆֆու փողոցից, Գայի պողոտայից և 15-րդ թաղամասից։ Ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է նախատեսված։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41878512_177:0:1600:1067_1920x0_80_0_0_801bca697e7eb9ac0d2f0f450359a8b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընդդիմություն, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն, դիմադրություն շարժում
ընդդիմություն, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն, դիմադրություն շարժում
Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ընդդիմության ակցիաների 64 մասնակցի
15:39 10.05.2022 (Թարմացված է: 19:51 10.05.2022) Երևանյան մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Այս պահի դրությամբ Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ընդդիմության ակցիաների 64 մասնակցի։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։
Նշենք, որ ընդդիմադիրներն այս պահին շարունակում են իրենց ակցիաները. երևանյան մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Ընդդիմությունն այսօրվա ակցիաները սկսել է 4 ուղղություններով` Սասունցի Դավթի արձանի մոտից, Րաֆֆու փողոցից, Գայի պողոտայից և 15-րդ թաղամասից։ Ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է նախատեսված։