Ասես պապս տուն եկավ. թոռնուհուն հաջողվեց գտնել պապի գերեզմանն ու նրա անցյալը

© Photo : provided by Lilit Aghekyan
Բաժանորդագրվել
Լիլիթ Աղեկյանն այս տարի մայիսի 9-ին հանգիստ սրտով է իր քայլերն ուղղում դեպի Անհայտ զինվորի հուշարձանը. 80 տարի անց թոռնուհուն հաջողվել է հեռավոր Ղրիմում գտնել պապիկի գերեզմանն ու փաստեր՝ նրա հերոսական անցյալի մասին:
Մինչ պատերազմ մեկնելը Խաչիկ Աղեկյանը Լենինականում՝ ներկայիս Գյումրիում, եղել է մաթեմատիկայի ճանաչված ուսուցիչ, ունեցել է երկու զավակ: Ռազմաճակատ մեկնելուց հետո, բացառությամբ փաստի, որ նա զոհվել է Ղրիմում, ոչ մի այլ բան հայտնի չէր:
«Պապաս էր այդ ժամանակ պատմում, որ Սեմ Կոլոդեզեյ գյուղի մոտ եղել է ռմբակոծություն, որի ժամանակ հայրը մահացել է, այլ տեղեկություն պապիկիս մասին մեզ հայտնի չէր»,- պատմում է Լիլիթը։
«Անմահ գունդ» նախաձեռնությունը, որին նա մի քանի անգամ մասնակցել է, ցանկություն է առաջացրել տեղեկություններ գտնել իր պապիկի մասին:

Խաչիկ Աղեկյան
© Photo : provided by Lilit Aghekyan
Սակայն դա այդքան էլ հեշտ չէր. Լիլիթին չի հաջողվում տեղեկություն գտնել ո՛չ Լենինականի զինվորական կոմիսարիատում, որտեղից պապիկը զորակոչվել էր բանակ, ո՛չ էլ արխիվում:
«Ազգային արխիվից ևս պատասխան եկավ, որ Մեծ Հայրենականի մասնակիցների մասին ոչ մի փաստաթուղթ պահպանված չէ, ՊՆ գրած նամակս ևս անարդյունք էր»,- պատմում է Լիլիթը։
Դրանից հետո նա գրառում է կատարում իր ֆեյսբուքյան էջում. որոշ ժամանակ անց պատասխանում են մի խումբ կամավորներ Թեոդոսիայից. «Եթե վստահ եք, որ Կերչի մոտ է զոհվել, մենք ամեն ինչ կանենք, որ գտնենք տեղեկություն ձեր պապիկի մասին»:
Լիլիթը նրանց է ուղարկում պապի պահպանված անձնագրի լուսանկարը: Շուտով Ղրիմի կամավորական խմբին հաջողվում է գտնել Լիլիթի տատիկի՝ Տիգրանուհի Շադինյանի նամակագրությունը ամուսնու հետ։ Նրանք նաև հայտնում են, որ Սեմ Կոլոդեզեյ գյուղը, որտեղ այդ տարիներին մարտեր են մղվել, հիմա Լենինո անվանումով ավան է։
Լիլիթը հերթական նամակն է գրում, այս անգամ՝ Լենինո և պարզում, որ պապիկն այդ տարիներին ծառայել է 390-րդ դիվիզիայում՝ դաշտային փոստում: Նամակ է ստանում նաև Լենինոյի Պատմության թանգարանի տնօրենից:

Խաչիկ Աղեկյանի անունով հուշատախտակ է ամրացվում եղբայրական գերեզմանի հուշակոթողին:
© Photo : provided by Lilit Aghekyan
«Պարզվում է, որ պապիկս եղել է դաշտային փոստի ղեկավար, զոհվել է 1942 թվականի ապրիլի 7-ին, հոսպիտալի ռմբակոծության ժամանակ, թաղված է տեղի եղբայրական գերեզմանում»:
Թանգարանի տնօրենության նախաձեռնությամբ, այս ամենը ճշգրտելուց հետո Խաչիկ Աղեկյանի անունով հուշատախտակ է ամրացվում եղբայրական գերեզմանի հուշակոթողին: Սակայն դա Լիլիթի համար միակ անակնկալը չէր. մեկ շաբաթ անց կրկին նամակ է ստանում Լենինսկի շրջանի ղեկավարությունից, որում ասվում է, որ ապրիլի 12-ին՝ Ղրիմի ազատագրման օրվա խորհրդով պայմանավորված, պապիկի հուշատախտակի մոտ անցկացվել է հիշատակի միջոցառում:
«Ես ցնցված եմ, որ այս այս դժվար իրավիճակում մարդիկ ոչ միայն օպերատիվ ու անշահախնդիր աշխատում են, այլ նաև չեն մոռանում ու հարգանք են ցուցաբերում պատերազմի զոհերի նկատմամբ»,- նշում է Լիլիթը՝ հավելելով, որ իր նամակներից մեկին պատասխանել է նույնիսկ Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

1/5
© Photo : provided by Lilit Aghekyan
Խաչիկ Աղեկյանի անունով հուշատախտակ է ամրացվում եղբայրական գերեզմանի հուշակոթողին:

2/5
© Photo : provided by Lilit Aghekyan
Խաչիկ Աղեկյանի հոր նամակը Ախուրյանի զինկոմին

3/5
© Photo : provided by Lilit Aghekyan
Ղրիմի Լենինյան շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի նամակը Խաչիկ Աղեկյանի թոռնուհուն

4/5
© Photo : provided by Lilit Aghekyan
Խաչիկ Աղեկյանի թոռնուհու նամակը

5/5
© Photo : provided by Lilit Aghekyan
Խաչիկ Աղեկյանի մահվան ամսաթվով քարտը
1/5
© Photo : provided by Lilit Aghekyan
Խաչիկ Աղեկյանի անունով հուշատախտակ է ամրացվում եղբայրական գերեզմանի հուշակոթողին:
2/5
© Photo : provided by Lilit Aghekyan
Խաչիկ Աղեկյանի հոր նամակը Ախուրյանի զինկոմին
3/5
© Photo : provided by Lilit Aghekyan
Ղրիմի Լենինյան շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի նամակը Խաչիկ Աղեկյանի թոռնուհուն
4/5
© Photo : provided by Lilit Aghekyan
Խաչիկ Աղեկյանի թոռնուհու նամակը
5/5
© Photo : provided by Lilit Aghekyan
Խաչիկ Աղեկյանի մահվան ամսաթվով քարտը
«Ինձանից երեք տարի պահանջվեց՝ տարբեր դռներ թակեցի, բայց ի վերջո հաջողվեց լիարժեքորեն վերականգնել նրա անցյալը: Այս տարի գլուխս ավելի վեր կպարզեմ հաղթանակի նվիրված օրը Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածք այցելելիս»,- ասում է Լիլիթը:
Նա հորդորում է չմոռանալ նացիզմի զոհերին ու այն հերոսներին, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն խաղաղության. Արցախում զոհված տղաները հենց այդ սերունդների հետևորդներն էին:
