https://arm.sputniknews.ru/20220509/44-orja-paterazmy-ev-aghetali-hetevanqnery-sahmanel-en-nvor-irakanutjun-balasanjan-41826635.html
44-օրյա պատերազմը և աղետալի հետևանքները սահմանել են նոր իրականություն. Բալասանյան
44-օրյա պատերազմը և աղետալի հետևանքները սահմանել են նոր իրականություն. Բալասանյան
Sputnik Արմենիա
Վիտալի Բալասանյանը նշում է, որ այսօր, ինչպես երբևէ, կենսական անհրաժեշտություն է լինել համախմբված՝ Արցախը հայկական պահելու գերնպատակով։ 09.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-09T10:36+0400
2022-05-09T10:36+0400
2022-05-09T11:18+0400
վիտալի բալասանյան
ուղերձ
հաղթանակ
հայրենական մեծ պատերազմ
շուշի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/07/27461926_0:35:1280:756_1920x0_80_0_0_77c0363a5454fe1b573a7fb10ac14f56.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. 2020 թվականի պատերազմն ու դրա աղետալի հետևանքները սահմանել են նոր իրականություն, առաջադրել նոր խնդիրներ։ Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական իր ուղերձում այս մասին ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։Նա իր վստահությունն է հայտնել, թե ազգի ներուժով ու կամքով վերածնվելու է հաղթական ոգին։Հիշեցնենք` 1992թ–ի մայիսի 8-ի գիշերը, հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ:2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Այդ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև հայկական հնագույն բերդաքաղաք Շուշին։«Դեռ կանենք հարսանիք լեռներում». Շուշան Պետրոսյանի` Շուշիին նվիրված նոր երգի տեսահոլովակըՀիշեցնենք նաև, որ այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/07/27461926_100:0:1236:852_1920x0_80_0_0_2003962bf423445afe6f55195e7a4e23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիտալի բալասանյան, ուղերձ, հաղթանակ, հայրենական մեծ պատերազմ, շուշի
վիտալի բալասանյան, ուղերձ, հաղթանակ, հայրենական մեծ պատերազմ, շուշի
44-օրյա պատերազմը և աղետալի հետևանքները սահմանել են նոր իրականություն. Բալասանյան
10:36 09.05.2022 (Թարմացված է: 11:18 09.05.2022) Վիտալի Բալասանյանը նշում է, որ այսօր, ինչպես երբևէ, կենսական անհրաժեշտություն է լինել համախմբված՝ Արցախը հայկական պահելու գերնպատակով։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. 2020 թվականի պատերազմն ու դրա աղետալի հետևանքները սահմանել են նոր իրականություն, առաջադրել նոր խնդիրներ։ Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական իր ուղերձում այս մասին ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Եվ գծելով վաղվա օրվան ուղղված մեր ծրագրերը, պիտի հիմքում դնենք այն հաղթանակները, որոնց հասել էինք նվիրված և միասնական պայքարի շնորհիվ։ Այսօր, ինչպես երբևէ, մեզ համար կենսական անհրաժեշտություն է լինել համախումբ՝ մասնատված Արցախն ամբողջացնելու և հայկական պահելու գերնպատակով»,–ասվում է Բալասանյանի ուղերձում։
Նա իր վստահությունն է հայտնել, թե ազգի ներուժով ու կամքով վերածնվելու է հաղթական ոգին։
Հիշեցնենք` 1992թ–ի մայիսի 8-ի գիշերը, հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ:
2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Այդ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև հայկական հնագույն բերդաքաղաք Շուշին։
Հիշեցնենք նաև, որ այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։